«Մի դրամի ուժը». 4․653․223 դրամ է փոխանցվել «Արեն Մեհրաբյան» հիմնադրամին

02.12.2022 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մի դրամի ուժը» #IDBank
Նոյեմբեր ամսվա վերջին IDBank-ն ու Իդրամն ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը։

Ինչպես հայտնել են բանկից, այս ամսվա ընթացքում կուտակված բոլոր «մի դրամները»՝ 4․653․223 դրամ, փոխանցվելու են «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին։

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Արեն Մեհրաբյանի ընտանիքի նախաձեռնությամբ, որի հիմքում ավագ որդու՝ Արենի երազանքն է՝ հիմնել աէրոտիեզերական շարժիչների եւ ուղղահայաց վերելքով ու վայրէջքով թռչող Էլեկտրական սարքերի մեքենաշինական արտադրություն Հայաստանում՝ հիմք դնելով հայկական տիեզերական ծրագրին:

Հիմնադրամի նպատակն է տրամադրել համապատասխան կրթություն մասնագիտություն չունեցող, պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած ու դրա հետեւանքով գործազուրկ դարձած անձանց, ինչպես նաեւ բոլոր երիտասարդներին, որոնք նպատակ ունեն համապատասխան ինժեներական կրթություն ստանալ աէրոտիեզերական ոլորտում։

Ընկերությունները հայտարարել են նաեւ դեկտեմբեր ամսվա շահառուին։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում հավաքված «մի դրամների» ողջ գումարը փոխանցվելու է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։

Հիմնադրամն օգնում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին անհրաժեշտ բուժումը կազմակերպել հայաստանյան եւ արտասահմանյան լավագույն կլինիկաներում: Հիմնադրամն օգնում է նաեւ ոլորտային բուժհաստատությունների վերազինմանն ու արդիականացմանը, ինչպես նաեւ՝ բժիշկների միջազգային վերապատրաստմանը:

Բարեգործական ոլորտում ունենալով ավելի քան տասը տարվա փորձ՝ Արմեն Մարտիրոսյանը մինչեւ հիմնադրամի ստեղծումը հանրային դրամահավաքների միջոցով անձնապես օգնել է կյանքի համար պայքարող հարյուրավոր երեխաների՝ կազմակերպելով նրանց բուժումն արտերկրի լավագույն կլինիկաներում։ Իսկ հիմնադրամն իր գործունեության մեկ ու կես տարվա ընթացքում կարողացել է օգնել 2000-ից ավելի երեխայի։

«Շատ ուրախացանք, երբ տեղեկացանք, որ մեր սիրելի IDBank-ի ու Idram-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ողջ գումարն ուղղելու է մեր հիմնադրամի շահառուներին, որի կարիքը նրանք շատ ունեն: Նախորդ տարի նույնպես պատիվ ունեցանք այս շատ կարեւոր նախաձեռնության շահառուն լինել, որի արդյունքում ստացված 8.057.944 ՀՀ դրամով կարողացանք օգնել իմունային համակարգի լուրջ խնդիրներ ունեցող 7 երեխայի՝ գնելով նրանց համար կենսական նշանակության թանկարժեք դեղորայք եւ տալով նրանց ապրելու հնարավորություն: Դեկտեմբեր ամսվա ընթացքում ստացված «մի դրամները» նույնպես կուղղենք կյանքի համար պայքարող երեխաների բուժման ծախսերը փոխհատուցելուն: Ամանորին ընդառաջ սա մեր երեխաների համար տոնական մեծ նվեր է, քանի որ նրանց երազանքը սովորաբար մեկն է լինում՝ հնարավորինս շուտ առողջանալ ու վայելել անհոգ մանկությունը: «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը արդեն բազմիցս ապացուցել է, որ անգամ մեկ դրամը կարող է հրաշքներ գործել: Խնդրում ենք բոլորին դեկտեմբեր ամսվա ընթացքում մշտապես ակտիվորեն օգտվել Idram&IDBank հավելվածից` դրանով իսկ օգնելով կյանքի համար պայքարող երեխաներին ապրել»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ սա Բանկի եւ Իդրամի արդեն երկրորդ համագործակցություն է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հետ։

«Ամանորին ընդառաջ մենք որոշում կայացրիք եւս մեկ անգամ կանգնել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաների կողքին․ նրանք բոլորն էլ հրաշքի են սպասում, թող այդ հրաշքը կատարվի, երեխաներն առողջանան, իսկ մենք եւ մեր հաճախորդները կփորձենք ողջ ուժով, թե մտքով, թե գործով օգնել նրանց»,- ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

Նա հիշեցրել է, որ օգտատերերն, ընդամենը առօրյա վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, IDBanking.am առցանց հարթակով, Idram.am կայքով, դառնում են բարի կամքի դեսպան եւ նպաստում են, որ Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ փոխանցեն նախաձեռնությանը:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 26634
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW