Հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի վերականգնման արժեքը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն կգերազանցի $350 միլիարդը, նախօրեին հայտարարել է Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Դեւիդ Մելպասը։Նա նշել է, որ զգալի ծախսեր կպահանջի Ուկրաինայի ենթակառուցվածքների, առաջին հերթին, երկրի էներգետիկ համակարգի վերականգնումը։Միաժամանակ, Մելպասն ասել է, որ դեռեւս չի նկատում «դոնորների հոգնածությունը»՝ Ուկրաինային նոր միջոցներ հատկացնելու անհրաժեշտության պատճառով։«Անցնող տարում Համաշխարհային բանկի գծով մենք Ուկրաինային փոխանցեցինք մոտ $18 միլիարդ, որի զգալի մասը ստացվել է ԱՄՆ-ից»,- ՀԲ ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան հայտարարել էր, որ 2023 թվականին Ուկրաինային ամսական $3-5 միլիարդի աջակցություն կպահանջվի։Նա հիշեցրել էր, որ Եվրամիությունը քննարկում է Ուկրաինային €18 միլիարդի օգնության փաթեթ հատկացնելու հարցը, ինչը կնշանակի ամսական €1,5 միլիարդի աջակցություն։ ԱՄՆ-ը նույնպես պատրաստվում է շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինային։Նշենք, որ օրերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ենթակառուցվածքները վերականգնելու համար երկրին կպահանջվի ավելի քան $1 տրիլիոն։ Tweet Դիտում՝ 8609