ԵՄ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները հավանություն են տվել 2023 թվականին արտոնյալ վարկերի տեսքով Ուկրաինային €18 միլիարդի օգնության փաթեթի տրամադրմանը։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը՝ տնտեսական եւ ֆինանսական հարցերով ԵՄ Խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։«Մեր նպատակն է դեկտեմբերին ստանալ Եվրախորհրդարանի եւ ԵՄ Խորհրդի հավանությունը, որոշումը պետք է արագ ընդունվի, քանի որ 2023 թվականն արդեն մոտենում է, իսկ Ուկրաինան հրատապ ֆինանսավորման կարիք ունի»,- ասել է նա:ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջին անգամ հայտարարեց Ուկրաինային €18 միլիարդի վարկ տրամադրելու մտադրության մասին հոկտեմբերի 25-ին՝ Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի ժամանակ։ 25.10.2022 | 15:47 Զելենսկին հաջորդ տարվա համար Եվրամիությունից $38 միլիարդ է խնդրել Նա տեղեկացրել էր, որ այդ միջոցները կօգտագործվեն 2023 թվականին Ուկրաինայի բյուջետային կարիքները հոգալու համար։ Միաժամանակ, ըստ ֆոն դեր Լեյենի, բյուջետային կայունությունը պահպանելու համար Կիեւին անհրաժեշտ կլինի ամսական €3-5 միլիարդ, այսինքն՝ տարեկան €36-ից մինչեւ €60 միլիարդ։Պակասող միջոցները ծածկելու համար ֆոն դեր Լեյենը կոչ էր արել արեւմտյան երկրներին եւ միջազգային ֆինանսական հաստատություններին «առատաձեռն օգնություն ցուցաբերել Ուկրաինային» եւ հայտարարել, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է «դառնալ Կիեւին միջազգային օգնություն բաշխելու համար քարտուղարություն»։ Նա նաեւ ընդգծել էր, որ Կիեւը կկարողանա օգնություն ստանալ միայն «ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու» դեպքում։ Tweet Դիտում՝ 4786