“Թել-Սել” ՓԲԸ նոր տնօրենը լուծելու է շուկայում ընկերության դիրքերի ամրապնդման խնդիրները

14.11.2008 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Telcell համակարգը սկսել է ընդունել “Օրիֆլեյմ Հայաստան” (Oriflame)## կոսմետիկական ընկերության օգտին կատարվող վճարումները:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Թել-Սել” ՓԲԸ մամլո ծառայությունում, “Օրիֆլեյմ Հայաստանի” ավելի քան 20.000 խորհրդատուներ հնարավորություն են ստացել իրենց պատվերների համար վճարել Telcell վճարային համակարգի ավելի քան 300 կետերի միջոցով, որոնք տեղակայված են Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում:

“Օրիֆլեյմն” առաջին առեւտրային ընկերությունն է Հայաստանում, որը սկսեց համագործակցել Telcell-ի հետ:

Ընկերության մամլո ծառայությունում նաեւ հայտնել են, որ “Թել-Սել” ՓԲԸ-ի նոր տնօրեն է նշանակվել 27-ամյա Արամ Ազատյանը, ով նախկինում ղեկավարում էր ցանցի զարգացման բաժինը:

Ընկերության տնօրենների խորհուրդը նոր տնօրենի առջեւ դրել է հայաստանյան շուկայում ընկերության դիրքերի ամրապնդման խնդիրը: “Վճարումների ընդունման շուկան հագենում է` դառնալով ավելի կողմնորոշված դեպի սպառողը: Մեծ թվով ծրագրեր եւ նախագծեր կան, որոնց մենք պատրաստվում ենք ընթացք տալ մոտ ապագայում”,- ասել է Արամ Ազատյանը:

Նոյեմբերի 13-ին “Թել-Սել” ՓԲԸ-ն տեղափոխվել է նոր գրասենյակ` 0010, Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Վարդանանց 8 փակուղի հասցեով:

Դիտում՝ 7592
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW