Տղամարդկանց հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների HENDERSON նորաձեւության տան ֆլագման սրահը բացվել է Երեւանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա 8 հասցեում։ Ռուսաստանի Դաշնության՝ տղամարդկանց հագուստի խոշորագույն մանրածախ ցանց հանդիսացող HENDERSON-ը ներկայացնում է տղամարդկանց զգեստապարանի ամբողջ տեսականին՝ միաժամանակ մի քանի ոճային ուղղություններով՝ Formal (դասական ոճ), Smart Casual (էլեգանտ ոճ), Casual (առօրյա ոճ), Active & Home wear (սպորտային ոճ եւ տանը կրելու հագուստ), ինչպես նաեւ HENDERSON Smart Care կոսմետիկ միջոցներ եւ HENDERSON Pour Homme օծանելիք։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մեր նոր ռազմավարության շրջանակներում դուրս ենք գալիս միջազգային շուկա, եւ Հայաստանից սկսելու որոշումը պայմանավորված է մեր տեխնոլոգիաներն ու գիտելիքները մեր ծննդավայրում կիրառելու ցանկությամբ։ Հայաստանը մեզ համար շատ հարմար շուկա է, քանի որ Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը ենթադրում է հարմարավետ մաքսային եւ այլ կարգավորումներ։ Բացի այդ, մենք դիտարկում ենք Հայաստանը որպես «հարթակ»՝ այլ երկրների շուկաներ դուրս գալու համար»,- ասել է ընկերության հիմնադիր եւ նախագահ Ռուբեն Հարությունյանը: Լուսանկարը՝ Մեդիամաքս HENDERSON-ը Հայաստանում ներկայացված կլինի բոլոր առանցքային առեւտրի կենտրոններում։ Նորաձեւության տան մյուս սրահները Երեւանում եւ Գյումրիում նախատեսվում է բացել 2023-2024 թվականներին։Հայաստանում Նորաձեւության տան հաճախորդները նաեւ կկարողանան օգտվել HENDERSON.AM առցանց խանութից։ Ընկերության նպատակն է դառնալ հայկական շուկայում տղամարդկանց հագուստի առաջատարը։Սայաթ-Նովա 8 հասցեում գտնվող ֆլագման սրահում հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել HENDERSON Su Misura-ի անհատական կարի ծառայությունից՝ կարել կոստյում, վերարկու կամ վերնաշապիկ՝ ըստ անհատական չափերի։ Այս գնորդների համար հասանելի կլինեն գործվածքներ իտալական ու եվրոպական այլ առաջատար գործարաններից (Reda, Vitale Barberis Canonico, Drago, Albini, Thomas Mason եւ այլն): Նորաձեւության տան հաճախորդներն ավելի քան 5000 տեսակի բրդյա գործվածքից ընտրություն կատարելու հնարավորություն կունենան։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայաստանում եւ Ռուսաստանում բրենդը կպահպանի միասնական գնային քաղաքականություն, ինչը մեծ առավելություն է հայ գնորդների համար։ Մոտ 30 տարվա ընթացքում HENDERSON-ը դարձել է տղամարդկանց հագուստի խոշորագույն ռուսական ռիթեյլեր եւ առաջարկում է տղամարդկանց համար ժամանակակից հագուստ ավելի քան 150 խանութներում՝ Կալինինգրադից մինչեւ Վլադիվոստոկ, Մուրմանսկից մինչեւ Գրոզնի: HENDERSON-ն այն սակավաթիվ բրենդերից է, որը գործում է affordable luxury (մատչելի շքեղություն) սեգմենտում: Tweet Դիտում՝ 11817