Ամերիաբանկը գործարկել է անհպում անկանխիկ վճարումների նոր գործիք` Ameria PhonePOS կամ ՀեռաPOS. այն հնարավորություն է տալիս սմարթֆոնը դարձնել POS տերմինալ եւ ստանալ վճարումներ ցանկացած վայրում` հարմար, արագ եւ հուսալի եղանակով: Բանկից հայտնել են, որ հավելվածը նախատեսված է իրավաբանական անձանց / ԱՁ հաճախորդների համար` ընձեռելով առանց ֆիզիկական POS տերմինալի անկանխիկ վճարումներ ստանալու հնարավորություն: ՀեռաPOS-ը նոր սերնդի ծրագրային լուծում է, որի միջոցով անկանխիկ գործարքների համար կիրառվում են անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան նոր տեխնոլոգիաներ: Այն նախատեսված է NFC ֆունկցիա ունեցող Android 8.1 եւ ավելի բարձր դասի սմարթֆոնների համար:Ameria PhonePOS հավելվածի շնորհիվ բացի վճարում ստանալուց հնարավոր է նաեւ վերահսկել հաշվետվությունները, ինչպես նաեւ վճարային կտրոնն ուղարկել հաճախորդի էլեկտրոնային հասցեին: Նշվում է, որ Ameria PhonePOS տերմինալները սպասարկում են ինչպես դեբետային, այնպես էլ կրեդիտային «ArCa», «MasterCard», «Visa» եւ «Mir» քարտատեսակները: Հավելվածն ակտիվացնելու դեպքում գործում է հատուկ առաջարկ`- Անվճար VISA Business քարտ` ծառայությունն ակտիվացնող առաջին 100 հաճախորդներին- Անվճար սպասարկում մինչեւ 31/12/2023թ.` անկախ Ameria PhonePOS-ի միջոցով ամսական շրջանառության ծավալից- Անվճար Օնլայն բանկինգ իրավաբանական անձանց / ԱՁ-ներին ծառայության գործողության ամբողջ ժամանակահատվածի համարԳործող հատուկ առաջարկի եւ սակագների մասին ավելի մանրամասն`հղումով:Ameria PhonePOS հավելվածն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել բանկի ցանկացած մասնաճյուղ եւ լրացնել առեւտրային կետի գրանցման հայտ-պայմանագիրը: Ծառայության ակտիվացումն ու տեխնիկական սպասարկումն անվճար են: Թեեւ հավելվածը վերջերս է գործարկվել, այն արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել հաճախորդների մոտ: Ameria PhonePOS հավելվածի վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանները` տեսանյութում: Tweet Դիտում՝ 21919