Ամփոփվել են ԱրարատԲանկի ու «4090» հիմնադրամի բարեգործական համերգի արդյունքները

30.11.2022 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«4090» հիմնադրամ
Ամփոփվել են ԱրարատԲանկի ու «4090» հիմնադրամի բարեգործական համերգի արդյունքները:

«Երկու հաստատությունների գործունեության հիմքում ընկած է թափանցիկ գործելաոճն ու հաշվետվողականությունը։ Համերգի ողջ հասույթը կազմել է 11,101,000 ՀՀ դրամ, որը ներառում է ոչ միայն տոմսերի վաճառքից գոյացած հասույթը, այլեւ համերգի ընթացքում եւ համերգին հաջորդող օրերին հանդիսատեսի կողմից հանգանակած գումարները»,- ասված է Բանկի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի 2016 եւ 2020թթ.-ի պատերազմի մասնակից 60 շահառու հայորդիների բարձրագույն կրթության ֆինանսավորմանը։

Նոյեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը՝ ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։

Համերգի մեկնարկից առաջ տեղի է ունեցել «4090 Բարեգործական» հիմնադրամի տարեկան ամփոփիչ միջոցառումը, որին հրավիրված էին 1,5 տարվա գործունեության ընթացքում հիմնադրամին աջակցություն ցուցաբերած գործընկերները, շահառուներն ու իրենց մենթորները, հիմնադրամի պաշտոնական բարեկամներն ու դեսպանները։

Լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցած այդ հիշարժան երեկոն իր ներկայությամբ պատվել է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Դիտում՝ 7832

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW