HSBC-ն $11,6 միլիարդով կվաճառի իր ստորաբաժանումը Կանադայում

30.11.2022 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#HSBC #RBC #վաճառք
Բրիտանական HSBC բանկը համաձայնություն է ձեռք բերել Կանադայում իր ստորաբաժանումը տեղական Royal Bank of Canada-ին (RBC) վաճառելու շուրջ, հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով բանկի հաղորդագրությունը։

RBC-ն ձեռք կբերի HSBC Canada-ի սովորական բաժնետոմսերի 100%-ը 13,5 միլիարդ կանադական դոլարով ($10,1 միլիարդ) եւ կգնի ընկերության 1,1 միլիարդ կանադական դոլարի արտոնյալ բաժնետոմսերը եւ 1 միլիարդ կանադական դոլարի ստորադաս պարտքային պարտավորությունները:

Այսպիսով, գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 15,6 միլիարդ կանադական դոլար ($11,6 միլիարդ): HSBC-ն ակնկալում է, որ մինչեւ հարկումը եկամուտը գործարքից կկազմի շուրջ $5,7 միլիարդ, իսկ գործարքը փակելուց հետո առաջին մակարդակի կապիտալի համարժեքության գործակիցը (CET1) կավելանա 130 բազիսային կետով:

Սպասվում է, որ գործարքը կավարտվի 2023 թվականի վերջին։

HSBC Bank Canada-ն երկրի յոթերորդ խոշոր բանկն է: 2021 թվականի վերջին բանկն ուներ $94,6 միլիարդի ակտիվներ եւ $58,1 միլիարդի ավանդներ: Անցած տարի բանկի շահույթը մինչեւ հարկումը կազմել էր $768 միլիոն: HSBC-ն Կանադայի շուկա էր մուտք գործել 1981 թվականին եւ այնուհետեւ ընդլայնվել միաձուլումների եւ ձեռքբերումների հաշվին:
Դիտում՝ 4938
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW