ԿԲ-ն՝ կեղծ լիցենզիայի, շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին

29.11.2022 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #կեղծ լիցենզիա
Կենտրոնական բանկը (ԿԲ) ՀՀ քաղաքացիներին կոչ է անում չվստահել գումարները ԿԲ կարգավորման եւ վերահսկողության դաշտից դուրս գտնվող որեւէ անձի (անձանց):

ԿԲ-ից հայտնում են, որ վերջին շրջանում տարբեր սոցիալական հարթակներով գործարար Իլոն Մասկի անունից գովազդվում է Tesla X հարթակը, որը կեղծ տեղեկությունների հիման վրա հանդես է գալիս արժեթղթի (ներդրումային համաձայնագիր) եւ ներդրումային ծառայությունների հրապարակային առաջարկով՝ փորձելով ներգրավել ՀՀ քաղաքացիների միջոցները:

Նշվում է, որ Հայաստանում արժեթղթի (ներդրումային համաձայնագիր) հրապարակային առաջարկով կարող են հանդես գալ օրենսդրությամբ սահմանված կարգով ԿԲ կողմից գրանցված ազդագրի կիրառմամբ, իսկ ներդրումային ծառայությունների առաջարկով՝ բացառապես ԿԲ կողմից լիցենզավորված անձինք:

Գովազդվող անվամբ որեւէ անձ ՀՀ կենտրոնական բանկի կողմից չի լիցենզավորվել, ինչպես նաեւ արժեթղթի ազդագիր չի գրանցվել:

ԿԲ կողմից լիցենզավորված ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, գրանցված ազդագրերի եւ հաշվետու թողարկողների ցանկին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով:
Դիտում՝ 2615

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW