Դեկտեմբերի 11-ին մայրաքաղաք Երեւանը կհյուրընկալի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հոբելյանական 20-րդ մրցույթը, որը Հայաստան է բերել Մալենան՝ իր «Քամի-քամի» երգով հաղթելով 2021 թվականի մրցույթին։ Մրցույթի ցուցադրման Գլխավոր հովանավորը «Թել-Սել» ընկերությունն է, որը ներկայացնում է Հայաստանում վճարումների ընդունման ամենախոշոր համակարգը՝ մայրաքաղաքի եւ հանրապետության բոլոր մարզերի ընդգրկմամբ:Նշվում է, որ Telcell ընկերությունը, դիրքավորվելով որպես վճարումների ազգային օպերատոր, մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի հարուստ պատմությունն ու մշակույթն աշխարհին ներկայացնող յուրաքանչյուր ծրագիր:«Այս տարի «Մանկական Եվրատեսիլը» իր 20-րդ պտույտն արեւի շուրջ կատարում է մրցույթի խորհրդանիշ, միջազգայնորեն ճանաչված խաղալիք հոլով, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին եւ զարդարված է ազգային նախշերով: Հոլից դուրս եկող թելերի գույները Հայաստանի դրոշի գույներն են` նեոանային տարբերակով։ Կախարդական հոլի պտույտներով թող մեկնարկի հրաշքներով լի մրցույթը, որին Telcell-ը մասնակցում է բազմազան անակնկալներով ինչպես միջոցառման ընթացքում, այնպես էլ մինչեւ մեկնարկը»,- ասված է Telcell-ի հաղորդագրությունում:Նշվում է նաեւ, որ շուտով հնարավոր կլինի Telcell Wallet էլ․ դրամապանակի միջոցով ձեռք բերել սահմանափակ քանակությամբ ֆան զոնայի տոմսերը։ Tweet Դիտում՝ 3233