Իրանը հուշագիր է ստորագրել Ռուսաստանի հետ՝ $300 միլիոնի սեփական արտադրության ավտոմեքենաների արտահանման վերաբերյալ։«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Fars լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի ավտոպահեստամասերի արտադրողների ասոցիացիայի ղեկավար Մոհամմեդ Ռեզա Նաջաֆի Մանեշը։Նա հավելել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ներմուծում են իրանական ավտոմեքենաներ։ Իրանը նաեւ մոտ հազար ավտոմեքենա է արտահանել Վենեսուելա։ Նրա խոսքով՝ Թեհրանը նախատեսում է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի եւ Վենեսուելայի հետ այդ ոլորտում։Օգոստոսին հայտնի էր դարձել, որ իրանական Iran Khodro խոշորագույն ավտոարտադրողը (Alaedin Trading հոլդինգը) նախատեսում է 2023 թվականին սկսել ավտոմեքենաների վաճառքը Ռուսաստանում։ Ընկերության գլխավոր տնօրեն Մեհդի Հաթիբիի խոսքով՝ Iran Khodro-ն բանակցություններ է վարել Մոսկվայի հետ, եւ ռուսաստանյան շուկան կդառնա «ամենակարեւորներից մեկը նրա համար»: Արտադրողն իր մեքենաներն արդեն արտահանել էր Ռուսաստան 2000-ականների վերջին։ Ընկերությունը դիտարկում է Դոնի Ռոստովում դիլերային կենտրոն բացելու հարցը: Tweet Դիտում՝ 6052