Կոնվերս Բանկն առաջարկում է ստանալ նոր վճարային քարտ եւ միանալ խրախուսման արշավին

25.11.2022 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #վճարային քարտ #խրախուսման արշավ
Սեւ ուրբաթ-ի կապակցությամբ Կոնվերս Բանկը հայտարարում է Visa Classic եւ Mastercard Standard քարտերի տրամադրման արշավ:

Բանկից հայտնել են, որ այդ կերպ հնարավորություն է տրվում ոչ միայն արտոնյալ պայմաններով ստանալ այդ վճարային քարտերը, այլեւ համապատասխան ընտրության դեպքում մասնակցել Visa քարտապանների համար Google Pay-ով անկանխիկ գնումներից գումարի վերադարձի արշավին: Դրա շրջանակում Google Pay-ով վճարումներ կատարած առաջին 1000 ՀՀ ռեզիդենտ Visa քարտապանները կստանան cashback:

Բանկում մանրամասնել են, որ նոր առաջարկի շրջանակում՝ 25.11.22-28.11.22թթ Կոնվերս Բանկի Visa Classic կամ Mastercard Standard քարտեր կարելի է ստանալ  սպասարկման տարեկան վճարի 50% նվազեցված արժեքով՝ քարտի գործողության ողջ ընթացքում, եթե  դրանք պատվիրվեն Կոնվերս Մոբայլ հավելվածով: Հաճախորդները, որոնք չունեն Մոբայլ հավելված, կարող են այն ներբեռնել այս հղումով:

Նշվում է նաեւ, որ առաջիկայում Բանկն իր քարտապանների համար հանդես կգա հետաքրքիր, նոր առաջարկներով ու խրախուսման արշավներով:

Մանրամասները՝ 010-511-211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5407

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW