Google Pay-ը հասանելի է ԱրարատԲանկի քարտապանների համար

25.11.2022 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Google Pay #ԱրարատԲանկ
Այսօրվանից ԱրարատԲանկը գործարկում է Google Pay ծառայությունը՝ ընձեռելով իր քարտապաններին պարզ եւ ապահով անհպում վճարումներ կատարելու եւ թվային քարտը Android եւ WearOS սարքերում պահելու հնարավորություն:

Քարտապանները հնարավորություն կունենան ԱրարատԲանկի Visa եւ Mastercard կրեդիտային եւ դեբետային քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որը թույլ է տալիս վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ:

Ինչպես հայտնում են ԱրարատԲանկ, բացի վճարային քարտերից, քարտապանները կարող են Google Wallet-ին կցել եւ օգտագործել նաեւ հավատարմության քարտեր, նստեցման կտրոններ եւ միջոցառումների տոմսեր:

«Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգության մի քանի մակարդակի կիրառման շնորհիվ, որոնք լրացնում են ԱրարատԲանկի քարտերի արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Սա ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենների օգտագործում, ինչը նշանակում է, որ Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Այս թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների եւ կապված է անվտանգության դինամիկ կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն խարդախություններից»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Նշվում է, որ հեռախոսը կորցնելու կամ հափշտակելու դեպքում հաճախորդը կարող է  կիրառել «Գտնել իմ սարքը» հրահանգը՝ սարքը ցանկացած վայրից ակնթարթորեն բլոկավորելու, նոր գաղտնաբառով պաշտպանելու եւ անգամ անձնական տվյալները հեռացնելու համար:

Google Wallet-ի փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Ջենի Չենգի խոսքով՝ Google Pay-ն ապահովում է Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով արագ, պարզ եւ անվտանգ վճարումներ կատարելու հնարավորություն աշխարհի ավելի քան 45 երկրում։

Օգտատերերը կարող են պարզապես կցել իրենց դեբետային եւ կրեդիտային քարտերը Google Wallet-ին եւ վստահ լինել, որ գնումներ կամ վճարումներ կատարելիս իրենց ֆինանսական տվյալներն ապահով են եւ պաշտպանված։

ԱրարատԲանկի քարտը Google Pay-ով օգտագործելու համար անհրաժեշտ է ներբեռնել Google Wallet-ը Google Play Store-ից:
Դիտում՝ 20367
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW