Հայաստանը տարեկան $34,79 միլիոն կվճարի «Գազպրոմ Արմենիա»-ին
24.11.2022 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Գազպրոմ Արմենիա

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել որոշում, համաձայն որի, $31,79 միլիոն գումարը կապիտալ ներդրումների վերադարձի ապահովման համար է, իսկ $3 միլիոնը՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման եւ սպասարկման ծախսերի փոխհատուցման ապահովման համար։
Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես կախված է եղել առեւտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաեւ Իրան - Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։
Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետեւանքով «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլեւ վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ $100 միլիոնի:
Նշվում է, որ արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծվի 10 տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը։
Բացի այդ, նախատեսվում է «Երեւանի ՋԷԿ»-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ $30 միլիոն պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։
Արձանագրությունը կազմվել եւ ստորագրվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տեւած բանակցությունների արդյունքում
Հաղորդվում է, որ որոշումը կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացմանը, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: