Ռուսաստանում միակարծիք չեն կրիպտոարժույթների օրինականացման հարցում
24.11.2022 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://andreyex.ru/

Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանում արգելված են արտարժույթով վճարումները, թեեւ ոչ ոք չի արգելում ունենալ դրանք։ «Սկզբունքորեն նույնը կարելի է անել կրիպտոարժույթի դեպքում»,- Սիլուանովի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը:
Նրա խոսքով՝ կրիպտոարժույթն իրականություն է, այն կարելի է գնել, վաճառել, բայց միայն արտերկրում, «ոչ մեր ենթակառուցվածքում»։ «Ոչ ոք եկամուտ չի ստանում, այս ամենը ապօրինի է տեղի ունենում։ Այնուամենայնիվ, ավելի լավ է ունենալ իրավական կարգավորում, քան դրա բացակայությունը»,- ընդգծել է ֆինանսների նախարարը։
Նոյեմբերի 17-ին ՌԴ Պետդումա է ներկայացվել կրիպտոարժույթների մայնինգի օրինականացման մասին օրենքի նախագիծը։ Սիլուանովը նշել է, որ նոր օրինագիծը օրինականացնում է միայն կրիպտոարժույթների մայնինգը Ռուսաստանում՝ չենթադրելով դրանցով գործարքներ ռուսաստանյան ենթակառուցվածքում, մինչդեռ Ֆինանսների նախարարությունը պատրաստ է ավելի առաջ գնալ։
«Մեր կարծիքով՝ կարելի է աստիճանաբար զարգացնել նաեւ մեր կրիպտոշուկան. դա հնարավոր է անել աստիճանաբար, եթե Կենտրոնական բանկը մտավախություն ունի։ Բայց, հավանաբար, սխալ կլինի աչք փակել իրականում գոյություն ունեցողի վրա: Ուստի մենք կողմ ենք այս ոլորտի օրինականացմանը»,- ասել է ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ ԿԲ-ն այլ դիրքորոշում ունի։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: