ՌԴ նավթի գնային սահմանաչափերի ներդրման հարցը փակուղի է մտել

24.11.2022 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #նավթ #գին
ԵՄ երկրների դեսպանները նախօրեին չեն եկել միասնական դիրքորոշման ռուսաստանյան նավթի գնի առաստաղի ներդրման վերաբերյալ, բանակցությունները կշարունակվեն։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը։

ԵՄ երկրների մեծամասնությունը կողմ է ՌԴ նավթի գնի առաստաղի՝ մեկ բարելի դիմաց $65-70 սահմանելուն, սակայն Լեհաստանը հանդես է գալիս մեկ բարելի համար $30 սահմանելու օգտին: Այս մասին այսօր հայտնել է Politico թերթը։

Իր հերթին Bloomberg-ը նախօրեին հաղորդել էր, որ ԵՄ անդամ երկրների բանակցությունները ռուսաստանյան նավթի գնային սահմանաչափերի ներդրման շուրջ փակուղի են մտել։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Լեհաստանը և Բալթյան երկրները մերժել են Եվրահանձնաժողովի (ԵՀ) առաջարկը՝ ՌԴ նավթի գինը մեկ բարելի դիմաց $65 սահմանել՝ ԵՀ նման մոտեցումը համարելով «չափազանց մեծահոգի» Մոսկվայի համար:

Իսկ զարգացած նավագնացություն ունեցող որոշ երկրներ, այդ թվում՝ Հունաստանն ու Մալթան, չեն ցանկանում, որ ռուսաստանյան վառելիքի գինը մեկ բարելի դիմաց իջնի $70-ից։
Դիտում՝ 4701
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW