ՀՀ պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Աշոտ Մուրադյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։ՊԵԿ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Վերին Լարսում ստեղծված իրավիճակին՝ կարեւորելով ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումները:Նշվում է, որ հանդիպմանը ներկայացվել է մաքսային կցորդի գործունեության կարեւորությունը ՌԴ մաքսային ծառայության աշխատանքներում, ինչպես նաեւ տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու հարցում։Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Վերին Լարս անցակետի վերակառուցման եւ արդիականացման ընթացիկ աշխատանքներին, որի ավարտին տնտեսվարողները հնարավորություն կունենան ստանալու նոր որակի եւ ժամանակի պահանջներին համահունչ ծառայություններ։ Tweet Դիտում՝ 2792