«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի ֆինանսական մասնակցությունը ՀՀ կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սուբվենցիոն ծրագրերին համագործակցության շրջանակում հասնում է 1 միլիարդ 700 միլիոն դրամի ($4.2 միլիոն)։ «ԳեոՊրոՄայնինգ»-ից հայտնել են, որ ծրագրերն իրականացվել են Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արարատի մարզերում, որտեղ գտնվում են «ԳեոՊրոՄայնինգի» ակտիվները:2021-2022 թվականներին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մասնակցությամբ Սյունիքի մարզի Կապան եւ Քաջարան համայնքներում իրականացվել են հետեւյալ ծրագրերը․• Խմելու ջրի մատակարարման համակարգի, ջրամբարների կառուցում եւ նորոգում• Գյուղերի եւ քաղաքների ոռոգման ջրամատակարարման համակարգերի վերակառուցում• Բազմաբնակարան բնակելի շենքերի ապաստարանների համար նախատեսված նկուղների եւ տանիքների վերանորոգում • Բնակելի շենքերի վերանորոգում եւ ջերմամեկուսացում եւ դրանց ճակատային լուսավորության տեղադրում• Նրբանցքների եւ բակերի հիմնանորոգում, փողոցների եւ մայթերի ասֆալտապատում• Հանգստի գոտիների կազմակերպում (այգիներ, շատրվաններ, մարզահրապարակներ)• Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնանորոգում, տարածքի բարեկարգում• Կոմունալ ծառայությունների սպասարկման սարքավորումների գնում:«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը («ԳեոՊրոՄայնինգ» խմբի մեկ այլ դուստր ձեռնարկություն) մասնակցել է Գեղարքունիքի եւ Արարատի մարզերի սուբվենցիոն ծրագրերին: Միջոցներն ուղղվել են Վարդենիս եւ Գեղամասար եւ Արարատ խոշորացված համայնքներում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման• Ոռոգման եւ խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցում• Համայնքների գազաֆիկացում• Համայնքային փողոցների լուսավորություն• Բազմաբնակարան շենքերի տանիքների եւ մուտքերի վերանորոգում• Ճանապարհների հիմնանորոգում եւ ասֆալտապատում• Մշակույթի տան վերակառուցում, հարակից պուրակի կանաչապատում • Արարատ համայնքի պոլիկլինիկայի կապիտալ վերանորոգում:«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին նշել է, որ կառավարության նախաձեռնած սուբվենցիոն քաղաքականությունը պետության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ բիզնեսի միջեւ փոխգործակցության լավագույն ձեւաչափերից մեկն է:««ԳեոՊրոՄայնինգ»-ը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, մեծ նշանակություն է տալիս իր ներկայությանը մարզերում սոցիալ-տնտեսական կենսամակարդակի բարելավմանը միտված ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը: Սոցիալական խնդիրները այն համայնքներում, որտեղ մենք գործում ենք, մշտապես գտնվում են Ընկերության ուշադրության կենտրոնում:Ուստի, երբ ՀՀ կառավարությունն առաջարկեց սուբվենցիոն ծրագրերի գաղափարը՝ մասամբ համընկնելով մեր սոցիալական աջակցության քաղաքականության հետ, «ԳեոՊրոՄայնինգը» ներգրավվեց ակտիվ մասնակցությամբ։ Հաշվի առնելով այս ծրագրերի շրջանակում համագործակցության զգալի փորձը՝ ցանկանում եմ նշել դրանց բարձր արդյունավետությունն ու հասցեականությունը։ Ընկերությունը պատրաստ է հետագայում եւս նպաստել տարածաշրջանային զարգացմանը եւ բարելավել իր քաղաքացիների կենսամակարդակը»,- ասել է Ռոման Խուդոլին: Tweet Դիտում՝ 50299