Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «Ուսումնական կենտրոնը» հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն–վարչության հետ համատեղ կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց վարչության աշխատակազմը համալրելու նպատակով: ՊԵԿ-ից հայտնել են, որ մասնագիտացված դասընթացը կտեւի 2-3 ամիս, գործնականը՝ 1-2 ամիս: Մասնակիցները կուսումնասիրեն ոլորտը՝ սկսած օրենսգրքից, մինչեւ հարկային հսկողություն։ Նշվում է, որ հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար մասնակցության հայտ կարող են ներկայացնել ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավագիտության եւ մի շարք այլ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները։ Դասընթացի մասնակիցները տեսական փուլը հաղթահարելուց հետո կանցնեն գործնական պարապմունքներին, վերջնական արդյունքները կամփոփվեն գնահատմամբ․ լավագույններն աշխատանքի կանցնեն ՊԵԿ-ում:Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 21-ն է։ Tweet Դիտում՝ 4689