ԱՀԿ-ն հաջորդ տարի համաշխարհային առեւտրի կտրուկ դանդաղում է կանխատեսում

16.11.2022 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՀԿ #Նգոզի Օկոնջո-Իվեալա
Աշխարհի մի քանի կարեւոր տնտեսություններ կարող են հայտնվել ռեցեսիայի մեջ՝ ուկրաինական հակամարտության, սննդամթերքի եւ էներգակիրների գների թանկացման եւ գնաճի արագացման ֆոնին:

Այս մասին G20-ի գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալան (Ngozi Okonjo-Iweala):

«Դա կարող է տեղի ունենալ ոչ ամենուր, սակայն մի շարք առանցքային երկրներ կանգնած են ռեցեսիայի մեջ հայտնվելու ռիսկի առջեւ: Իհարկե, դրա ազդեցությունը կարող է շատ էական լինել զարգացող շուկաների եւ աղքատ երկրների համար, որոնց վերականգնման համար անհրաժեշտ է հավելյալ պահանջարկ զարգացած պետությունների կողմից»,- ԱՀԿ ղեկավարի խոսքերն է մեջբերում Frank Media-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Նրա խոսքով՝ անորոշությունը շատ է, բայց ռիսկերի մեծ մասը բացասական հարթությունում է, օրինակ՝ Ուկրաինայի հակամարտությունը կամ գնաճի ճնշումը։

Նգոզի Օկոնջո-Իվեալան կոչ է արել G20 երկրների ղեկավարներին չեղարկել սննդամթերքի արտահանման սահմանափակումները, որոնք բարձրացնում են պարենի գները՝ վնաս հասցնելով աղքատ երկրներին:

ԱՀԿ հոկտեմբերյան կանխատեսման համաձայն՝ այս տարի համաշխարհային առեւտրի աճը կկազմի 3,5%, իսկ հաջորդ տարի այն կտրուկ կդանդաղի՝ մինչեւ 1%։
Դիտում՝ 9544

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW