Կցիր Evoca Visa քարտդ Google Pay-ին եւ կատարիր անհպում վճարումներ:Evocabank-ի քարտապաններն այսօրվանից կարող են օգտվել պարզ եւ անվտանգ անհպում վճարումներից Google Pay-ով, ինչպես նաեւ` թվային քարտերի ավելացումից Android եւ Wear OS սարքերում:Քարտապանները կարող են ավելացնել Evocabank-ի կրեդիտային եւ դեբետային քարտերը Google Wallet-ում` թվային դրամապանակ, որն այսօրվանից հասանելի է նաեւ Հայաստանում, եւ վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ: Բացի վճարային քարտերից` քարտապանները Google Wallet-ում կարող են նաեւ ավելացնել լոյալության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ (boarding passes) եւ միջոցառումների տոմսեր, եւ հասանելիություն ունենալ դրանց:Շնորհիվ անվտանգության մի քանի մակարդակի`Google Pay-ի օգտագործումը դարձնում է վճարումներն ավելի ապահով` ավելացնելով Evocabank-ի քարտի կողմից արդեն իսկ տրամադրվող պաշտպանությունը: Սա ներառում է բանկային ստանդարտ թոքենիզացիա, ինչը նշանակում է` Google Wallet-ում ավելացված քարտով վճարելիս` գործարքները կատարվում են վիրտուալ քարտի համարի (token-ի) միջոցով: Այս token-ը, կախված սարքից, տարբերվում է եւ կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն խարդախություններից: Բացի այդ, եթե Ձեր հեռախոսը երբեւէ կորի կամ գողացվի, կարող եք պարզապես օգտվել «Գտնել իմ սարքը» գործառույթից՝ ցանկացած վայրից Ձեր սարքն անմիջապես բլոկավորելու, նոր գաղտնաբառ ստեղծելու կամ նույնիսկ Ձեր անձնական տվյալներից ամբողջությամբ մաքրելու համար:«Google Pay-ն ավելի քան 45 երկրների օգտատերերի համար ապահովում է արագ, հեշտ եւ անվտանգ վճարումներ իրենց Android հեռախոսով կամ Wear OS սարքով», - ասում է Google Wallet-ի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Ջենի Չենգը: «Օգտատերերը կարող են պարզապես ավելացնել իրենց դեբետային եւ կրեդիտային քարտերը Google Wallet հավելվածում եւ վստահ լինել, որ իրենց ֆինանսական տվյալներն ապահով են եւ չվտանգված, երբ գնումներ են կատարում կամ գնացքի տոմս գնում»:Ձեր Evocabank-ի քարտը Google Pay-ին կցելու համար ներբեռնեք Google Wallet հավելվածը Google Play Store-ից արդեն այսօր: • Ի՞նչ նպատակով կարող եք օգտագործել Google Wallet-ըՕգտատերերը կարող են ավելացնել եւ օգտագործել վճարային քարտեր, լոյալության քարտեր եւ ինքնաթիռի նստեցման կտրոններ (boarding passes), եւ ժամանակի ընթացքում կավելանան լրացուցիչ հնարավորություններ: • Ո՞րն է տարբերությունը Google Wallet-ի եւ Google Pay-ի միջեւGoogle Pay-ը Google Play-ում, հավելվածներում եւ համացանցում վճարումներ կատարելու ու անվտանգ գնումներ կատարելու համար է:Google Wallet-ում Դուք պահում եք Ձեր վարկային կամ դեբետային քարտերը, որպեսզի կարողանաք դրանք օգտագործել Google Pay-ի հետ, ինչպես նաեւ` հավատարմության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ (boarding passes) եւ այլ պրոդուկտներ: • Որո՞նք են Google Wallet-ի առավելությունները օգտատերերի համար Google Wallet-ը հեշտ հասանելի է եւ պարզ օգտագործման համար, ինչպես նաեւ ապահովում է անվտանգության բարձր ստանդարտներ: • Հնարավոր է օգտագործել Google Wallet ցանկացած Android հեռախոսի վրաGoogle Wallet-ը հասանելի է Android 5.2 կամ ավելի բարձր ծրագրային ապահովմամբ հեռախոսների վրա: Tweet Դիտում՝ 19793