Visa-ն ողջունել է Google Pay-ի մուտքը Հայաստան

15.11.2022 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Visa #Google Pay #Հայաստան
Նոյեմբերի 15-ից Հայաստանում գործարկվել է Google Pay վճարային ծառայությունը:

Այսուհետ ՀՀ բնակիչները կարող են օգտվել Google Pay-ից՝ արագ, հարմարավետ եւ անվտանգ վճարումներ կատարելու համար։

Visa-ն ողջունել է Google Pay-ի մուտքը Հայաստան:



«Google Pay անհպում վճարման նոր եղանակը մեծ ներդրում կունենա Հայաստանում անկանխիկ տնտեսության զարգացման գործում»,- ասված է Visa-ի հաղորդագրության մեջ:

Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն նշել է, որ իրենք ոգեւորված են, թե ինչպես է Visa-ն նշում է Հայաստանում իր ներկայության 20-ամյակը:

«Այս տարիների ընթացքում մենք աշխատել ենք բանկերի, գործընկերների, պետական կառույցների հետ՝ հանուն զարգացած, ժամանակակից տնտեսություն եւ թվային հասարակություն ունեցող հաջողակ պետության կառուցման: Մենք ձեւավորվել ենք երկրում վճարային էկոհամակարգի ընդլայնման ավանդույթ՝ ստեղծելով ենթակառուցվածքներ, հոգ տանելով մեր քարտապանների մասին: Այս առումով մենք ուրախ ենք մեր քարտապաններին առաջարկել եւս մեկ նորարարական լուծում եւ ողջունում ենք Google Pay-ի մուտքը Հայաստան»,- ասել է Դիանա Կիգուրաձեն:

Նա շնորհակալութուն է հայտնել գործընկեր բանկերին այս գործընթացը հնարավոր դարձնելուն ուղղված համատեղ ջանքերի համար:

«Միացեք մեզ եւ վայելեք անվտանգ ու ապահով վճարումներ Visa-ի եւ Google Pay-ի հետ»,- ասել է նա:
Դիտում՝ 21306
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW