Google Pay-ը եւ Google Wallet-ը հասանելի են Ամերիաբանկի հաճախորդների համար

15.11.2022 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Google Pay #Google Wallet #Ամերիաբանկ
Այսօրվանից Ամերիաբանկը Հայաստանում գործարկում է Google Pay ծառայությունը եւ իր քարտապաններին ընձեռում պարզ եւ անվտանգ անհպում վճարումներ կատարելու եւ թվային քարտեր պահելու հնարավորություն:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ինչպես Android, այնպես էլ Wear OS սարքերի միջոցով: Google Pay-ն Ամերիաբանկի հաճախորդներին թույլ է տալիս վճարումներ կատարել առանց բանկային քարտ օգտագործելու, POS տերմինալի վրա գաղտնաբառ մուտքագրելու կամ կանխիկ գումար օգտագործելու:

Քարտապանները կարող են Ամերիաբանկի դեբետային եւ կրեդիտային քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որն ի դեպ, նույնպես գործարկվում է այսօր, վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ։

Բացի վճարային քարտերից, քարտապանները կարող են Google դրամապանակին կցել եւ օգտագործել նաեւ հավատարմության քարտեր, նստեցման կտրոններ եւ միջոցառումների տոմսեր:

Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգության մի քանի մակարդակների կիրառման միջոցով, որոնք լրացնում են Ամերիաբանկի քարտերի` արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Սա ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենների կիրառում, ինչը նշանակում է, որ Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Այս թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների եւ կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից: Բացի այդ, հեռախոսի կորչելու կամ հափշտակվելու դեպքում քարտապանը պարզապես կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» հրահանգից՝ սարքը ցանկացած վայրից ակնթարթորեն բլոկավորելու, նոր գաղտնաբառով պաշտպանելու եւ անգամ անձնական տվյալները ջնջելու համար:

«Google Pay-ն ապահովում է Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով արագ, հեշտ եւ անվտանգ վճարումներ կատարելու հնարավորություն աշխարհի ավելի քան 45 երկրում, - նշեց Google Wallet-ի փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Ջենի Չենգը: - Օգտատերերը կարող են պարզապես կցել իրենց դեբետային եւ կրեդիտային քարտերը Google Wallet-ին եւ վստահ լինել, որ գնումներ կամ վճարումներ կատարելիս իրենց ֆինանսական տվյալներն ապահով են եւ պաշտպանված»:
Ամերիաբանկի քարտը Google Pay-ով օգտագործելու համար պարզապես անհրաժեշտ է ներբեռնել Google Wallet-ը Google Play Store-ից:

«Հավատարիմ մնալով թվային փոխակերպման օրակարգին՝ Ամերիաբանկը միշտ ձգտում է իր հաճախորդների համար ապահովել ժամանակակից եւ դրական բանկային փորձառություն՝ ամենաառաջադեմ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Google-ի հետ մեր համագործակցության շնորհիվ Հայաստանում մեր քարտապանների համար արդեն հասանելի է անհպում վճարումների նոր եղանակ՝ Google Pay-ը», - ասաց Ամերիաբանկի Վճարային քարտերի գործառնությունների բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը:

Ամերիաբանկի մասին.

«Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է եւ ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող
ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ եւ բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 23281
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW