Կոնվերս Բանկի հաճախորդների համար հասանելի է եւս մեկ վճարային նորարար լուծում՝ Google Pay-ը: Google Pay վճարային համակարգի գործարկմամբ բանկի հաճախորդները հնարավորություն ունեն իրականացնել անվտանգ, անհպում վճարումներ ու գործարքներ ոչ միայն առեւտրի ու սպասարկման կետերում, անհպում գործարքներ ապահովող բանկոմատներում, այլեւ Google Pay-ը սպասարկող հավելվածներում ու կայքերում. ֆիզիկական քարտի փոխարեն որպես վճարման միջոց կիրառվում է Կոնվերս Մոբայլ հավելվածին կամ Google Wallet-ին կցված վիրտուալ քարտը/քարտերը, ինչն ոլորտում թոքենացման ստանդարտների կիրառման լավագույն փորձառություններից է: «Մենք ուրախ ենք Google Pay-ը ներկայացնել նաեւ Հայաստանում: Ներկայում այն ավելի քան 45 երկրների օգտատերերի համար Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով վճարման արագ, հեշտ եւ անվտանգ միջոց է»,- ասել է Google Wallet-ի փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Ջենի Չենգը՝ նշելով, որ ծառայությունը ակտիվացնելու համար հարկավոր է ընդամենը հավելվածին կցել վճարային քարտը:«Կոնվերս Բանկը Google Pay-ի ներդրմամբ ընդլայնում է իր գործիքակազմը եւ անհպում վճարումների հնարավորություն ընձեռում Հայաստանում հասանելի բոլոր եղանակներով: Google Pay-ով գործարքների անվտանգությունը երաշխավորված է ոչ միայն Կոնվերս Մոբայլ Հավելվածի, այլեւ այդ համակարգի բազմաստիճան պաշտպանության համակարգի շնորհիվ»,- նշել են Կոնվերս Բանկում:Google Pay-ը ակտիվացնելու համար անհրաժեշտ է Կոնվերս Մոբայլ հավելվածում ընտրել քարտը եւ այն մեկ հպումով կցել համակարգին: Վճարումների համար Հավելված մուտք գործելու կարիք չկա. բավարար է «արթնացնել» սմարթֆոնը՝ օգտագործելով մատնահետքը, բիոմետրիկ ճանաչումը կամ PIN կոդը, մոտեցնել POS տերմինալին կամ բանկոմատին եւ վճարում կամ կանխիկացում իրականացնել: Մանրամասների համար՝ 010-511-211Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 14368