19 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով համախառն ավելացված արժեք (ՀԱԱ) Հայաստանի տնտեսությունում, 10.6 միլիարդ դրամի վճարումներ պետական բյուջե, 848 միլիոն դրամի ընդհանուր ներդրումներ, շուրջ 3058 աշխատատեղ։«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան» ներկայացրել է 2021 թվականի Սոցիալական, տնտեսական եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները: «Քեյ-Փի-Էմ-Ջի» Հայաստան ընկերության կողմից իրականացրած ուսումնասիրությունը ներկայացնում է Կոկա-Կոլա Համակարգի տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական ազդեցությունը Հայաստանում՝ ներառելով ընկերության ներդրումների հիմնական ուղղություններն ու ոլորտները, ինչպես նաեւ այդ ներդրումների ազդեցությունը:«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը Հայաստանում գործունեություն ծավալող այն ընկերություններից է, որը ոչ միայն կարեւոր մասնակցություն է ունեցել մեր երկրում գործարար միջավայրի ձեւավորմանը, այլեւ ներդրել է առաջնակարգ չափանիշներ առեւտրի, ապրանքի ստանդարտների եւ ընդհանուր բիզնես մտածելակերպի մեջ՝ կիրառելով լավագույն միջազգային փորձը եւ նորարարական տեխնոլոգիաները։ Մեծապես կարեւորում եմ մասնավոր հատվածի կողմից նմանատիպ սոցիալ-տնտեսական ազդեցության հետազոտությունների իրականացումը, որը հնարավորություն է ընձեռում մշակել առավել թիրախային սոցիալ-տնտեսական հայեցակարգեր եւ կարող է օրինակ հանդիսանալ Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող մյուս ընկերությունների համար»,- նշել է ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը:Հետազոտության մեջ նշվում է, որ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի» տեղական արտադրանքն ավելացված արժեք է ստեղծում ընկերության լայնածավալ արժեքային շղթայի յուրաքանչյուր կետում: Ընկերության ստեղծած ամեն 1 դրամ ուղղակի համախառն ավելացված արժեքից Հայաստանի տնտեսությունում ստեղծվել է լրացուցիչ 1.2 դրամ անուղղակի եւ ածանցյալ ՀԱԱ: Արդյունքում, 2021 թվականին ընկերությունը ստեղծել է 19 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ՀԱԱ Հայաստանի տնտեսությունում՝ ներառյալ անուղղակի եւ ածանցյալ ազդեցությունները: 2021 թվականին ընկերության գնումների 40%-ը կազմակերպվել է ՀՀ տնտեսության ներսում: Տեղական մատակարարների եւ առեւտրային գործընկերների հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է 5.2 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով առաջին կարգի մատակարարների շղթայի անուղղակի ՀԱԱ: «Շնորհիվ իր ճկուն բիզնես մոտեցումների՝ ընկերությունը ոչ միայն հաջողությամբ դիմակայեց 2021 թվականի բոլոր մարտահրավերները, այլեւ ավելի ամրապնդեց իր դիրքերը շուկայում։ Մենք փորձում ենք նպաստել տեղական շուկայի զարգացմանը, ներկայացնել նոր արտադրանքներ, կիրառել լավագույն միջազգային փորձը եւ նորարական տեխնոլոգիաները: Մենք հավատում ենք, որ բիզնեսի կայուն զարգացման կարեւորագույն նախապայմանը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացումն է, եւ անում ենք առավելագույնը մեր հաճախորդների եւ մատակակարների հետ միասն դրան նպաստելու համար: Թերեւս այս հաշվետվությունը նման մոտեցման վառ օրինակներից է»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը:Ըստ հետազոտության, «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի» ներդրումը մեծ է նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում՝ շուրջ 15.8 մլն. դրամ համայնքային զարգացման ծրագրերում:«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեր ընկերության մշակույթի անբաժանելի մասն է: Մենք այն դիտարկում ենք ոչ թե որպես աշխատանքի մի մաս, այլ կորպորատիվ մտածելակերպ: Առանցքային ծրագրերն են՝ - «Աշխարհն առանց թափոնների» ծրագիրը՝ շրջակա միջավայրի պահպանումը, թափոնների կայուն կառավարումն ու վերամշակումը: Երեւանի դպրոցներում իրականացնում ենք կրթական դասընթացներ, իսկ ոլորտի գործընկերների հետ համագործակցությունը միտված է ՀՀ-ում թափոնների կայուն կառավարման ենթակառուցվածքի ստեղծմանը։ - Երիտասարդների զարգացում ծրագիրը՝ 8800 երիտասարդ մասնակցել է ծրագրին 2021 թվականին՝ ձեռք բերելով կյանքի եւ բիզնես հմտություններ:- Համայնքների բարեկեցությունը եւ բարեգործական նախաձեռնությունները, մասնավորապես՝ «Կոկա-Կոլա»-ի ամանորյա քարավանը, որի շրջանակում շուրջ 1000 երեխաներ թիրախային կազմակերպություններից ներգրավվել են ծրագրին»,- հավելել է Հասարակական կապերի եւ կայունության տնօրեն Էլինա Մարգարյանը: Tweet Դիտում՝ 6648