ՎՏԲ-ն առաջինը ռուսաստանյան բանկերից ներկայացրել է ՌԴ Կենտրոնական բանկի հարթակում թվային դրամապանակ բացելու և թվային ռուբլի փոխանցելու ծառայության նախատիպը, այն կաշխատի VTB Online բջջային հավելվածում։RBC-ի փոխանցմամբ՝ ծառայությունը փորձնական ռեժիմով հասանելի կդառնա հաճախորդների մի մասին 2023 թվականին: Թվային ռուբլով դրամապանակը հնարավոր կլինի բացել իրական ժամանակում։ Հետագայում ապրանքների և ծառայությունների համար հնարավորություն կստեղծվի վճարել թվային ռուբլով՝ QR կոդով փոխանցումների օգնությամբ։«Այժմ մենք գտնվում ենք իրավաբանական անձանց համար դրամապանակներ բացելու գործարքների փորձարկման փուլում, մեզ փորձնական ռեժիմով արդեն հաջողվել է գրանցել իրավաբանական անձ և նրա համար բացել դրամապանակ, ինչպես նաև ստեղծել ստատիկ QR կոդ՝ գնումների դիմաց վճարելու համար»,- ասել է ՎՏԲ բանկի վարչության նախագահի տեղակալ Վադիմ Կուլիկը:Նշվում է, որ թվային ռուբլով փոխանցումները հասանելի կլինեն ինչպես բիզնեսին, այնպես էլ ֆիզիկական անձանց։ 23.06.2022 | 15:42 «3 տարվա հորիզոնում ազգային թվային արժույթը կհայտնվի իրեն հարգող բոլոր երկրներում» Այս տարվա ամռանը ՌԴ ԿԲ նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան կարծիք էր հայտնել, որ երեք տարվա հորիզոնում ազգային թվային արժույթը կհայտնվի իրեն հարգող բոլոր երկրներում։ «Եվ այս ուղղությամբ էլ մեզ անհրաժեշտ կլինի անդրսահմանային համագործակցություն կառուցել։ Ուստի մենք պարտադիր պետք է պատրաստ լինենք որքան հնարավոր է շուտ: Սա նաեւ լուծում է SWIFT-ից անջատվելու հարցը, քանի որ նման ինտեգրման դեպքում SWIFT-ն այլեւս պետք չի լինի»,- ասել էր նա։ Tweet Դիտում՝ 12929