ԵՀ-ն զգալիորեն վատթարացրել է գնաճի կանխատեսումները 2022-23թթ. համար
11.11.2022 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

«2022 թվականի առաջին տասն ամիսների ընթացքում սպասվածից ավելի բարձր գնաճի ցուցանիշները եւ գնային ճնշման ընդլայնումը տեղափոխեցին գնաճի գագաթնակետը դեպի տարեվերջ եւ բարձրացրեցին տարեկան գնաճի մակարդակի կանխատեսումը մինչեւ 9,3%՝ Եվրամիությունում եւ մինչեւ 8.5%»՝ Եվրոգոտում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ամռանը ԵՀ-ն ընթացիկ տարվա համար Եվրամիությունում կանխատեսում էր 8,3%, իսկ Եվրոգոտում՝ 7,6% գնաճ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) հերթական անգամ բարձրացրեց հիմնական տոկոսադրույքը 75 բազիսային կետով՝ 1,25%-ից մինչեւ 2%։ Սա ամենաբարձր մակարդակն է վերջին 13 տարվա ընթացքում՝ 2009 թվականի մարտից ի վեր:
«Գնաճը մնում է չափազանց բարձր եւ երկար ժամանակ կշարունակի մնալ թիրախից բարձր»,- ասված էր ԵԿԲ հայտարարության մեջ։ Կառավարիչների խորհուրդն «ակնկալում է տոկոսադրույքների հետագա բարձրացում»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: