Էրդողանն առաջարկել է թյուրքական պետությունների ներդրումային հիմնադրամ ստեղծել

11.11.2022 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էրդողան #ԹՊԿ #հիմնադրամ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ներդրումային հիմնադրամ ստեղծել։ Այս նախաձեռնությամբ նա հանդես է եկել այսօր Սամարղանդում ընթացող ԹՊԿ գագաթնաժողովում:

«Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում սեղմ ժամկետներում համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծումը կհամապատասխանի դրա անդամ երկրների շահերին»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով TRT հեռուստաալիքը:

ԹՊԿ շրջանակում համագործակցության առաջնահերթ ոլորտների շարքում Էրդողանը նշել է առեւտուրը, տրանսպորտը եւ էներգետիկան: «Մեր երկրները գտնվում են ռազմավարական կարեւոր երթուղիների խաչմերուկում։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագիծը համաշխարհային մակարդակով ամենահաջողներից է։ Մենք հատկապես կարեւորում ենք համատեղ էներգետիկ նախագծերի իրականացումը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

ԹՊԿ գագաթնաժողովի թեման է «Թյուրքական քաղաքակրթության նոր դարաշրջան. ընդհանուր զարգացման եւ բարգավաճման ճանապարհին»: Կազմակերպության անդամներն են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, իսկ Հունգարիան եւ Թուրքմենստանն ունեն դիտորդի կարգավիճակ:
Դիտում՝ 11057
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW