ՊԵԿ-ը հորդորում է հարկատուներին հաճախ ստուգել անձնական էջում տեղադրվող փաստաթղթերը

11.11.2022 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկատու

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հորդորում է հարկ վճարողներին առավել հաճախ ստուգել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջը եւ ծանոթանալ ստացված փաստաթղթերին:

ՊԵԿ-ից հայտնել են, որ ծանոթանալով ստացված փաստաթղթերին, հարկ վճարողները հնարավորություն կունենան օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում տեղեկանալ ու իրացնել հարուցված վարչական վարույթում լսված լինելու իրավունքը, ինչպես նաեւ ներկայացնել գրավոր բացատրություններ եւ առարկություններ:

Նշվում է, որ հոկտեմբերի 1-ից օրենսդրական փոփոխությունների արդյունքում կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ ուղարկվել է չվճարված հարկային պարտավորությունների գանձման եւ գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի շուրջ 27 հազար ծանուցում:

«Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին համարվում են պատշաճ ծանուցված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից, որոնք ուժի մեջ են մտնում դրանց պատշաճ ծանուցվելու հաջորդ օրվանից»,- ասված է հաղորդագրությունում:

Մանրամասները՝ ՊԵԿ տեսանյութում:

 

Դիտում՝ 5132
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW