Ֆասթ Կրեդիտը ստացել է բանկային գործունեության իրականացման լիցենզիա

10.11.2022 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ ԿԲ #«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ #«Ֆասթ Բանկ»

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 9-ի որոշմամբ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ստացել է բանկային գործունեության լիցենզիա եւ այսուհետ ներկայանալու է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ անվանմամբ։

«Ֆինանսական ոլորտում ունենալով ավելի քան 28 տարվա փորձ՝ բանկ դառնալու նպատակով, կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում ակտիվորեն իրականացրել է լայնածավալ տրանսֆորմացիոն միջոցառումներ` ֆինանսական, մարդկային ռեսուրսների ինտեգրման, ինչպես նաեւ ռիսկերի կառավարման ուղղությամբ։ Ներկայումս կազմակերպությունն ունի շուրջ 700 աշխատակից, 29 մասնաճյուղ ՀՀ ողջ տարածքում եւ ավելի քան 140 հազար հաճախորդների կայուն բազա։

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն շարունակելու է տրանսֆորմացիոն գործընթացը եւ առաջիկայում իր հաճախորդներին առաջարկելու է թվային բանկին բնորոշ լուծումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտում՝ 7416

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW