ԿԲ․ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն գրանցվել է որպես բանկ

09.11.2022 | 20:26 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի նոյեմբերի 9-ի նիստում խորհուրդը որոշում է կայացրել.

- «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը գրանցել որպես բանկ՝ «Ֆասթ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերություն անվանմամբ եւ տրամադրել բանկային գործունեության լիցենզիա:

- Ուժը կորցրած ճանաչել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վարկային կազմակերպության թիվ 37 լիցենզիան («Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ին են անցնում «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բոլոր իրավունքներն ու պարտականությունները՝ հանդիսանալով լիիրավ իրավահաջորդը):

«Խորհրդի որոշման կայացման համար հիմք է հանդիսացել դեռեւս 04.08.2021թ. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից տրված նախնական հավանությունը՝ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ: Ընկերությունը նախնական հավանությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացրել է տնտեսական ծրագրով եւ օրենսդրությամբ սահմանված միջոցառումները եւ դիմել է ՀՀ կենտրոնական բանկ` որպես բանկ գրանցվելու եւ բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար:

Միաժամանակ, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտավոր է ողջամիտ ժամկետում վարկային կազմակերպության գործունեության փոփոխության վերաբերյալ տեղեկացնել իր հաճախորդներին»,- նշել են ՀՀ Կենտրոնական բանկում:
Դիտում՝ 17503
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW