2022 թվականին ռուսաստանցիների զանգվածային տեղափոխման հիմնական շահառուները Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրներն են, որոնց տնտեսությունները տարեսկզբից զգալի աճ են գրանցում։ Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է S&P Global Ratings-ի զեկույցում։Օրինակ՝ առաջին կիսամյակում Հայաստանում եւ Վրաստանում ՀՆԱ-ն աճել է համապատասխանաբար 13,1%-ով եւ 10,3%-ով։ Սա զգալիորեն գերազանցում է 2022 թվականի սկզբի շուկայական ակնկալիքները, ասել են վարկանիշային գործակալության վերլուծաբանները:Ռուսաստանից մարդկանց զանգվածային ներհոսքն ավելացրել է ներքին պահանջարկը՝ բարձրացնելով ՀՆԱ-ն, իսկ ՌԴ-ից դրամական փոխանցումների բազմակի աճն աջակցել է այս երկրների վճարային հաշվեկշռին, նշել են S&P-ում։Տեղափոխված ռուսաստանցիներն աջակցեցին նաեւ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի այլ երկրների տնտեսություններին, որտեղ նույնպես ավելացավ ապրանքների եւ ծառայությունների սպառումը։ Սակայն դրամական փոխանցումների ավելացման ազդեցությունը տարբեր էր։ Օրինակ՝ Ղազախստանում եւ Ուզբեկստանում դա ավելի քիչ տեսանելի էր՝ վերջիններիս տնտեսությունների ավելի մեծ չափի պատճառով։ Այսպես, դրամական փոխանցումները կազմում են Ղազախստանի ՀՆԱ-ի մոտ 1%-ը, իսկ Տաջիկստանում՝ ՀՆԱ-ի 25%-ը, ընդգծել են գործակալության վերլուծաբանները։Տեղափոխված ռուսաստանցիները նպաստել են նաեւ այս երկրների ազգային արժույթների փոխարժեքների ամրապնդմանը։ Օրինակ՝ մարտի սկզբին անկումից հետո հայկական դրամը եւ վրացական լարին ԱՄՆ դոլարի նկատմամբ աճել են համապատասխանաբար մոտ 30% եւ 20%-ով։Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների արժույթները դարձել են զարգացող երկրների արժույթների շրջանում ամրապնդման առաջատարներ, նշել են գործակալության վերլուծաբանները։ Այն ժամանակ, երբ զարգացող երկրների մեծ մասի արժույթները շարունակում են տուժել հումքի գների կտրուկ աճի պատճառով, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ազգային արժույթները ցուցադրում են հետագա արժեւորման ներուժ. Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո ավելի շատ ռուսաստանցի է մեկնել այդ երկրներ, քան 2022 թվականի գարնանը, եզրափակել է S&P-ն։ Tweet Դիտում՝ 7908