Միջազգային ֆինտեխ ոլորտի խոշոր ընկերությունների խմբի՝ Eleving Group-ի անդամ «Մոգո» Հայաստանը նշում է իր գործունեության 5 տարին։ 2017 թվականին մուտք գործելով հայաստանյան շուկա՝ «Մոգո»-ն իր հաճախորդներին առաջարկեց երկրորդային շուկայից մեքենաների վարկավորման ծառայություն, որն իր տեսակով տարբերվում էր այդ պահին շուկայում առկա բոլոր առաջարկներից եւ, ըստ էության, նորություն էր հայկական ֆինանսական շուկայում։Այս տարիների ընթացքում «Մոգո» Հայաստանն իր պրոֆեսիոնալ եւ բանիմաց թիմի շնորհիվ, կարողացել է գրավել առաջատար դիրք ավտովարկավորման շուկայում՝ հանդես գալով պարզ, արագ եւ հարմարավետ լուծումներով։ «Մոգո»-ի համար յուրաքանչյուր հաճախորդ կարեւոր արժեք է, եւ ընկերությունն անում է առավելագույնը՝ հաճախորդների պահանջների բացահայտման եւ դրանց համապատասխան ֆինանսական լուծումներ առաջարկելու համար։ Այդ առումով «Մոգո»-ն առանձնանում է առկա պահանջներին արագ արձագանքելու եւ ճկունության փորձով։ Այս 5 տարիների ընթացքում «Eleving group»-ը «Մոգո» Հայաստանում կատարել է ավելի քան 3.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Շարունակ բարելավելով իր ծառայությունների որակը՝ «Մոգո»-ն առաջարկում է «Eleving Group»-ի թոփային պրոդուկտները՝ 2022 թվականից ներդնելով նաեւ Primero նոր վարկատեսակը (նոր պրոդուկտ, որը ստեղծված է մեքենայի սիրահարների համար, ովքեր ունեն կայուն եկամուտ, սակայն կանխավճարի բացակայության կամ այլ պատճառներով չեն կարողանում օգտվել բանկերի առաջարկած ավտովարկավորման այլ ծառայություններից):«Eleving Group»-ը հիմնադրվել է 2012 թվականին Լատվիայում։ Այսօր այն հանդիսանում է միջազգային հզոր ֆինտեխ կազմակերպություն, որը գործում է 3 մայրցամաքում, 13 երկրում՝ առաջարկելով տվյալ շուկաների համար նորարական եւ հավակնոտ նախագծեր։ «Մոգո» Հայաստանի գլխավոր տնօրեն Հակոբ Մանուկյանի խոսքով՝ լինելով «Eleving Group»-ի անդամ, «Մոգո»-ն Հայաստանում ներկայացնում է ֆինտեխ ոլորտի նորարարությունները, սկզբունքներն ու մեթոդները։«Խմբի առաջարկած տեխնոլոգիական նորարար լուծումների շնորհիվ «Մոգո»-ն կարողանում է ապահովել ավտովարկավորման ամենաարագ տարբերակները՝ վարկունակության գնահատման ավտոմատացված առաջատար համակարգի կիրառմամբ։ Վերջինս էականորեն օպտիմալացնում է որոշումների կայացման գործընթացը՝ տալով հաճախորդներին հնարավորություն ստանալու անհրաժեշտ ֆինանսական միջոցները սեղմ ժամկետներում»,- ասել է Հակոբ Մանուկյանը։Ինչպես նշել է «Eleving Group»-ի ներկայացուցիչ, «Մոգո» Հայաստանի խորհրդի անդամ Էդգարս Կոկինսը՝ Հայաստանը միշտ եղել է եւ ներկայումս էլ հանդիսանում է շատ կարեւոր եւ հեռանկարային շուկա «Eleving Group»-ի համար։ «Կարծում ենք, որ որպես ընկերություն այն ունի զարգացման մեծ ներուժ։ Խումբը խորապես հավատում է «Մոգո» Հայաստանի դինամիկ զարգացմանը՝ հիմնված պատասխանատու ֆինանսավորման եւ հաճախորդների ֆինանսական բարեկեցությանը եւ հաջողությանը նպաստող սկզբունքների վրա»,- ընդգծել է Էդգարս Կոկինսը:***2020 եւ 2021 թվականներին Financial Times-ը «Eleving Group»-ը ճանաչել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ընկերություններից մեկը եւ ներառել Եվրոպայի TOP 1000 արագ աճող ընկերությունների ցանկում։Խումբն ունի ավելի քան 2600 աշխատակիցներից բաղկացած առաջադեմ թիմ։ 2022 թվականի 9 ամսվա ցուցանիշների համաձայն՝ «Eleving Group»-ի հասույթը կազմել է 136 մլն եվրո, EBITDA-ն՝ 53.5 մլն եվրո, ակտիվները կազմել են 382 մլն եվրո, իսկ կապիտալը՝ 76.2 մլն եվրո։ Tweet Դիտում՝ 31874