Իրանը լավատես է արտերկրում իր ակտիվների ապասառեցման հարցում

04.11.2022 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #Ալի Սալեհաբադի #սառեցված ակտիվներ
Իրանի Կենտրոնական բանկը հույս ունի այլ պետությունների հետ բանակցություններում հասնել շուտափույթ հաջողության՝ կապված օտարերկրյա բանկերում ԱՄՆ պատժամիջոցների պատճառով արգելափակված ակտիվների ապասառեցման հետ, նախօրեին հայտարարել է Իրանի ԿԲ նախագահ Ալի Սալեհաբադին։

«Մենք բանակցում ենք տարբեր երկրների հետ նախապես որոշված սխեմայով եւ Արտաքին գործերի նախարարության հետ համակարգված։ Ակնկալում ենք, որ շուտով դրական նորություններ կհայտնենք այս թեմայով»,- Սալեհաբադիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը։

Նա ասել է, որ ակտիվների ապասառեցման մասին տեղեկատվությունը կհրապարակի, «երբ միջոցները նստեն իրանական կողմի նշած հաշիվներին»։ Բանակցությունները, նրա խոսքով, «լավ են ընթանում»։

Ինչպես նշում է Press TV հեռուստաալիքը, խոսքը կարող է գնալ Հարավային Կորեայի երկու բանկի հաշիվներում սառեցված $7 միլիարդի մասին։
Դիտում՝ 11566

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW