«Պոբեդա» ավիաընկերությունը կվերսկսի չվերթերը Մոսկվայից դեպի Գյումրի

03.11.2022 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Պոբեդա» #Մոսկվա #Գյումրի
«Պոբեդա» ավիաընկերությունը 2022 թվականի դեկտեմբերի 23-ից կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան։ Թռիչքները կիրականացվեն Մոսկվա-Գյումրի երթուղով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

««Պոբեդա» լոուքոստերը pobeda.aero պաշտոնական կայքում մեկնարկել է Մոսկվա-Գյումրի չվերթի տոմսերի վաճառքը։ Այս երթուղով թռիչքները կսկսվեն դեկտեմբերի 23-ից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից։

«Այս տարվա գարնանից «Պոբեդա»-ն ամբողջությամբ դադարեցրել էր թռիչքներն արտասահման՝ միջազգային պատժամիջոցների եւ Ռոսավիացիայի ուղեկցող առաջարկությունների ֆոնին: Այժմ արտասահմանյան ուղղություններից ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում միայն Մինսկ՝ Սանկտ Պետերբուրգից եւ Մոսկվայից»,- գրում է ՏԱՍՍ-ը։

Այս շաբաթվա սկզբին ավիաընկերությունը հայտարարել էր, որ ծրագրում է դեկտեմբերին վերսկսել թռիչքները Մոսկվայից դեպի Թուրքիա (Ստամբուլ, Անթալիա եւ Ալանիա):
Դիտում՝ 11505
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW