Ռուբեն Վարդանյանը պատրաստ է ռեսուրսներ բերել Արցախ

03.11.2022 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելով՝ շատ ծախսեր է օպտիմալացնելու։

«Եկամտային մասը պետք է ավելացնել ավելի արդյունավետ աշխատանքի շնորհիվ, առաջին հերթին, գյուղատնտեսությունում, ինչպես նաեւ այն ոլորտներում, որտեղ արցախցիները երկար ժամանակ աշխատում են, օրինակ՝ հանքարդյունաբերություն, շինարարություն։ Հարցը այդ աշխատանքների իրականացման համար առավել արդյունավետ եւ ճիշտ պայմանների ստեղծումն է։

Ծախսային մասում բազմաթիվ ծախսերի օպտիմալացման, կատարելագործման շատ տեղ ունենք։ Արցախցիները շատ աշխատասեր են եւ պահանջկոտ չեն։ Եթե նրանք վստահ լինեն, որ այստեղ ամեն ինչ բաց է, թափանցիկ ու արդար, պատրաստ կլինեն ցանկացած դժվարություններ հաղթահարել։ Ես լուրջ խնդիրներ չեմ տեսնում ճիշտ ռեսուրսներ ներգրավելու եւ դրանք ճիշտ ներդնելու մեջ, որպեսզի հնարավոր լինի ստեղծել Արցախի ժողովրդի գոյության ավելի կայուն համակարգ»,- ասել է Վարդանյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։

Նա հիշեցրել է, որ «ներդրումային բանկիրի հիմնական գործառույթը բանակցող լինելն է»։

«Բիզնեսում իմ փորձը ցույց է տալիս, որ ես կարող եմ բանակցել շատ տարբեր մարդկանց հետ: Եվ հուսով եմ, որ այս փորձը կիրառելի կլինի, քանի որ իմ կողմից կա կամք եւ ցանկություն՝ դա անել առավելագույն արդյունավետությամբ։ Երբ կա վեհ ու հավակնոտ նպատակ, եւ ներքին պատրաստակամություն անել ամեն հնարավորը, ամեն ինչ կստացվի»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։
Դիտում՝ 7224
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW