Երեւան /Մեդիամաքս/. Ռուսական կառույցների հետ փոխկապակցված բոլոր չորս հայկական բանկերը## իրացվելության հետ որեւէ խնդիրներ չունեն, այսօր Երեւանում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նա նկատել է, որ ՎՏԲ-ն առաջինն էր, ում օգնեց ՌԴ կառավարությունը, իսկ “Գազպրոմբանկի” եւ “Տրոյկա Դիալոգի” դեպքում, որոնց պատկանում են համապատասխանաբար “Առէկսիմբանկն” ու “Ամերիաբանկը”, խնդիրներ առհասարակ չկան:Արթուր Ջավադյանը հիշեցրել է, որ օրերս հաջողությամբ կայացել է ռուսական “Յունիաստրումբանկի” / “Յունիբանկի” “մայր բանկը”/ բաժնետոմսերի 80 տոկոսի վաճառքը Կիպրոսի Բանկին: Tweet Դիտում՝ 5449