«Տինկոֆ բանկ»-ը Ռուսաստանից մեկնած իր աշխատակիցներին խորհուրդ է տալիս տեղակայման համար ընտրել երեք երկիր՝ Հայաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը, հաղորդում է Frank Media-ն՝ վկայակոչելով բանկին մոտ կանգնած աղբյուրները։Նրանցից մեկի խոսքով՝ սեպտեմբերի վերջին մասնակի զորահավաք հայտարարելուց անմիջապես հետո, բանկի հերթական առցանց ժողովի ժամանակ թոփ-մենեջերները ռելոկացիայի համար առաջարկել են Հայաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: «Բանավոր ասվել է, որ դեկտեմբերից ամեն տեղից կանջատվի հասանելիությունը զգայուն տվյալներին, եւ այն հնարավոր կլինի ապահովել միայն գրասենյակներից։ Սակայն կարելի է հեռավար աշխատել այն երկրներում, որտեղ կա գրասենյակ»,- ասել է Frank Media-ի զրուցակիցը։«Տինկոֆ» խմբի աշխատակիցներից մեկն իր հերթին նշել է, որ ռելոկացիայի համար իրենց առաջարկել են ընտրել «Տինկոֆ մշակման կենտրոն» ունեցող երկրները, որպեսզի չնախատեսված հանգամանքների դեպքում լինի տեխնիկական աջակցություն, «բայց սա դեռ չի կարելի անվանել լիարժեք գրասենյակ, ինչպես Մոսկվայում է»։ 02.11.2022 | 14:25 Oxford Economics․ Միայն սեպտեմբերին Հայաստան է ժամանել 60 հազ․ ռուսաստանցի «Մոսկվայի գլխավոր գրասենյակի աշխատակիցների մոտ 70%-ը ՏՏ մասնագետներ են, ովքեր ամեն օր Ռուսաստանում ստեղծում են լավագույն թվային պրոդուկտներ»,- ասված է «Տինկոֆ» խմբի կայքում։ Ընդհանուր առմամբ, 2021 թվականի վերջի դրությամբ այնտեղ աշխատել է մոտ 26 հազար մարդ։ Աշխատակիցների որ մասն է այժմ աշխատում Ռուսաստանի սահմաններից դուրս, բանկի մամուլի ծառայությունը չի մանրամասնել։Խմբի աշխատակիցներից մեկի փոխանցմամբ՝ գործում է մշակման երեք կենտրոն, որոնք փաստացի հիմք են դարձել արտերկիր մեկնած աշխատակիցների տեղաբաշխման համար։ Դրանք գտնվում են Երեւանում, Մինսկում եւ Ալմաթիում։ Խմբի կայքում նշված է, որ այդպիսի կենտրոն կա միայն Մինսկում, սակայն Ղազախստանում նմանատիպ կենտրոն բացելու մասին Forbes-ը գրել էր դեռեւս ապրիլին։Բանկի մամուլի ծառայությունում հաստատել են, որ մշակման կենտրոնները «գտնվում են Ռուսաստանի 20 քաղաքներում, ինչպես նաեւ Մինսկում, Երեւանում եւ Ալմաթիում», սակայն չեն մեկնաբանել ռելոկացիայի վերաբերյալ առաջարկությունները։ «Դեռեւս 2020 թվականին մենք անցանք աշխատանքի հիբրիդային ձեւաչափին, աշխատակիցների մեծ մասը կարող է աշխատել հեռավար եւ անհրաժեշտության դեպքում այցելել գրասենյակ։ Կան ստորաբաժանումներ, որոնք հիմնականում աշխատում են գրասենյակում, քանի որ այդպես ավելի հարմար եւ արդյունավետ է խնդիրները լուծելու համար։ Սակայն, եթե տվյալ բաժնի աշխատակցի համար կարեւոր է անցնել հեռավար ձեւաչափին, մենք պատրաստ ենք դա քննարկել նրա հետ եւ տրամադրել նման հնարավորություն»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 9328