Ռուսաստանում վերլուծել են մասնակի զորահավաքի ազդեցությունը տնտեսության վրա

20.10.2022 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #զորահավաք #տնտեսություն
Ռուսաստանում մասնակի զորահավաքը մոտ ապագայում կսահմանափակի արտադրողականության աճը եւ, ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվությունը, ասված է Ռուսաստանի Բանկի (ԿԲ) հետազոտությունների եւ կանխատեսումների դեպարտամենտի տեղեկագրում:

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ վերլուծաբանները նկարագրել են հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար մարդկանց զորակոչելու արդեն իսկ դրսեւորված եւ հավանական հետեւանքները։ Նրանց կարծիքով՝ սեպտեմբերին Ռուսաստանում տնտեսական ակտիվության աշխուժացումը կանգ է առել, իսկ ամսվա վերջին տնտեսական դինամիկան սկսել է «որոշակիորեն վատթարանալ»։

Նախ՝ աշնան սկզբին աճող անորոշության ֆոնին տնտեսական ակտիվությունը սկսեց նվազել, իսկ սպառողական ակտիվությունը՝ թուլանալ։ Սեպտեմբերի 21-ին զորահավաք հայտարարելուց հետո աշխատուժը կրճատվեց, իսկ դա ռիսկեր է ստեղծում առանձին ճյուղերի աշխատանքի շարունակականության համար։

Աշխատուժի կրճատման պատճառով բիզնեսի համար ավելի դժվար կլինի դիմակայել սահմանափակ առաջարկին, ինչը կսահմանափակի տնտեսական ակտիվության ընդհանուր դինամիկան, նշել են ՌԴ ԿԲ դեպարտամենտում։ Ավելի քան 200 000 աշխատող մարդ զորակոչվեց զինված ուժեր, եւս մի քանի հարյուր հազար մարդ լքեց երկիրը՝ խուսափելու համար զորակոչից։

Տեղեկագրում նշվում է, որ զորահավաքը բացասաբար է ազդում նաեւ սպառողական եւ գործարար վստահության վրա: Աճող անորոշությունը փոխում է սպառողների տրամադրությունները եւ կարող է ժամանակավորապես զսպել սպառման վերականգնումը 2022 թվականի 4-րդ եռամսյակի սկզբին: Սեպտեմբերի վերջին տնային տնտեսություններն անցան խնայողության ռեժիմի եւ սկսեցին հրաժարվել ավելորդ ծախսերից:

Սեպտեմբերին սկսեցին աճել նաեւ գները՝ շաբաթական եւ ամսական գնաճը նորից սկսեց ավելանալ մի քանի ամիս անկումից հետո։ Սակայն սպառողների տրամադրությունների փոփոխության պատճառով տնտեսական ակտիվության դանդաղումը կարող է նվազեցնել գնաճն առաջիկա ամիսներին, նշել են ՌԴ ԿԲ դեպարտամենտում:
Դիտում՝ 11230
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW