“Արդշինինվեստբանկը” հայտարարեց արժեկտրոնային պարտատոմսերի առաջին տեղաբաշխման մասին

10.11.2008 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արդշինինվեստբանկն” այսօր հայտարել է իր անվանական## արժեկտրոնային պարտատոմսերի առաջին տեղաբաշխման մասին` 1,5 մլրդ դրամ ծավալով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Արդշինինվեստբանկի” վարչության նախագահ Արամ Անդրեասյանն ասել է, որ տեղաբաշխման այդպիսի ծավալը Հայաստանի համար աննախադեպ է:

Պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 10 հազ. դրամ, ընդհանուր ծավալը` 1,5 մլրդ դրամ, թողարկված պարտատոմսերի քանակը` 150 հազ. հատ, շրջանառության ժամկետը` 12 ամիս, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը` 10%: Պարտատոմսերը ոչ փաստաթղթային են, ոչ փոխարկելի:

“Արդշինինվեստբանկի” վարչության փոխնախագահ Սերգեյ Վիրաբյանի խոսքերով, տեղաբաշխման առավելությունն այն է, որ պարտատոմսերն իրենց շրջանառության ամբողջ ընթացքում ենթակա են բանկի կողմից ետգնման` նախապես սահմանված գնով: Ֆիզիկական անձանց ներդրումները “Արդշինինվեստբանկի” պարտատոմսերում համարվում են բանկային ավանդ եւ երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

“Արդշինինվեստբանկի” պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում /ՀՖԲ/ տեղաբաշխումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ “Արդշինինվեստբանկի” թողարկումը լավ հնարավորություն է հատկապես արտասահմանյան ներդողների համար: Նա նշել է, որ բանկային համակարգի կայունությունն ու լավ մակրոտնտեսական ցուցանիշները պետք է գրավեն արտասահմանյան ներդողներին Հայաստան` հատկապես համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում:

“Արդշինինվեստբանկի” պարտատոմսերի բաժանորդագրության սկիզբը նոյեմբերի 10-ն է, տեւողությունը` 25 օրացույցային օր, պարտատոմսերի տեղաբաշխումը կկայանա դեկտեմբերի 5-ին: Պարտատոմսերի մարումներն ու վճարումները կատարվելու են դրամով, բանկային հաշվին փոխանցում կատարելու եղանակով` մարման պահից 2 աշխատանքային օրավ ընթացքում:

Դիտում՝ 5297
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW