«Արեգակ» ՈՒՎԿ-ն փոխհատուցել է 84 ուսանողի ուսման վճար
01.11.2022 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Արեգակ» ՈՒՎԿ

Ինչպես հայտնել են «Արեգակ» ՈՒՎԿ-ից, ծրագրի այս փուլին մասնակցելու հնարավորություն են ունեցել Արմավիրի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի վարկառուները եւ նրանց ընտանիքի անդամ ուսանողները։
84 ուսանող 2022-2023 ուս․ տարվա 1-ին կիսամյակի համար ստացել է մինչեւ 300 հազար ՀՀ դրամ ուսման վճարի փոխհատուցում, որն ընդհանուր կազմել է 18,831,500 ՀՀ դրամ գումար։
Նշվում է, որ ծրագրի 20 փուլի ընթացքում փոխհատուցում է տրամադրվել 6716 ուսանողի՝ ընդհանուր 559,355,250 ՀՀ դրամի չափով։
«Կարեւորելով կրթությունը՝ «Արեգակ» ՈՒՎԿ-ն մշտապես իր վարկառուների կողքին է»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: