Գրանցվել է “ՅՈւՆԻՌԵՍՈ” նոր ապահովագրական ընկերությունը

10.11.2008 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ԿԲ խորհուրդն այսօր գրանցել է “ՅՈւՆԻՌԵՍՈ” նոր ապահովագրական ընկերությունը##:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ԿԲ մամլո ծառայությունում, “ՅՈւՆԻՌԵՍՈ”-ին տրամադրվել է լիցենզիա ոչ կյանքի ապահովագրության իրականացման համար հետեւյալ դասերով`ապահովագրություն դժբախտ պատահարներից, հրդեհներից եւ բնական աղետներից, գույքին հասցված այլ վնասներից, ցամաքային տրանսպորտի (բացառությամբ երկաթուղայինի) եւ փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն:

ԿԲ խորհրդի մեկ այլ որոշմամբ “Ռոսգոսստրախ-Արմենիա” ապահովագրական ընկերությանը տրամադրվել է լիցենզիա ոչ կյանքի ապահովագրության իրականացման հետեւյալ նոր դասով` ֆինանսական վնասների ապահովագրություն:

Դիտում՝ 6311

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW