ԼՂՀ վարչապետը ՀՀ ԿԲ ներկայացուցիչների հետ քննարկել է Հիփոթեքային ընկերության ստեղծման հարցը

10.11.2008 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ վարչապետ Արա Հարությունյանը Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ ներկայացուցիչների հետ քննարկել է Հիփոթեքային ընկերություն ստեղծելու հարցը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում Արա Հարությունյանը հույս է հայտնել, որ 2009 թվականի ամռանը ԼՂՀ-ում կիրագործվեն կոնկրետ ծրագրեր բնակարանային եւ այլ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:

Նոյեմբերի 8-ին ԼՂՀ վարչապետի նախագահությամբ կայացել է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որի աշխատանքին մասնակցություն է ցուցաբերել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Արա Հարությունյանը նշել է, որ ԼՂՀ կառավարությունը սկսել է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետ համակարգի ստեղծում: Այդ աշխատանքը կազմակերպում եւ համակարգում է ԼՂՀ ֆինանսների նախարարությունը, որի կառույցում ստեղծվել է ֆինանսական մոնիտորինգի բաժին, որը համագործակցում է ՀՀ ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի հետ:

Դիտում՝ 4995
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW