Global Finance-ը Evocabank-ը ճանաչել է Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում
28.10.2022 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /



Բանկից հայտնել են, որ մրցանակաբաշխության հաղթողներն ընտրվել են Global Finance-ի խմբագրության կողմից՝ հաշվի առնելով ոլորտի ինսայդերների եւ տեխնոլոգիական փորձագետների տվյալները:
Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա՝
• ՓՄՁ շուկաների եւ կարիքների իմացություն
• ապրանքների եւ ծառայությունների շրջանակ
• շուկայական դիրք
• նորարարություն:
«Փոքր ձեռնարկություններն ամենուր տնտեսության հիմքն են, սակայն ընդգրկում են բիզնեսների լայն տեսականի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր արդյունաբերությանը, ոլորտին եւ աշխարհագրությանը հատուկ կարիքներ:
Գտնելով ֆինանսական գործընկերներ, որոնք կենտրոնացած են տվյալ սեգմենտի վրա եւ տեղական գործընկերներին մատուցում են ծառայություններ անմիջապես տեղում, Global Finance-ը յուրաքանչյուր երկրում եւ ավելի ընդարձակ մասշտաբով յուրահատուկ ծառայություն է տրամադրում բոլոր այն խելամիտ ձեռնարկատերերին, որոնք ձգտում են ֆինանսական կարիքների հաջորդ մակարդակին»,- ասել է Global Finance ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն
Կատարելագործելով իր ընթացակարգերը եւ ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ՝ Evoca-ն իր գործընկերներին առաջարկում է պարզ եւ նորարար լուծումներ իրենց բիզնեսի զարգացման համար:
Evocabank-ի ՓՄՁ վարկավորման ծրագրերն են՝
Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորում
Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորում «Գործընկեր»
«ԳՀՀ - Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր
«Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր
«2021 թվականին IFC-ն` Միջազգային Ֆինանսական Կորպորացիան, եւ Evocabank-ը համախմբել են իրենց ուժերը, որպեսզի աջակցեն բիզնեսին, պահպանեն աշխատատեղերը եւ արագացնեն Հայաստանի տնտեսության վերականգնումը։ IFC-ի տրամադրած 15 միլիոն դոլար վարկավորումը Evocabank-ին հնարավորություն է տվել տրամադրել շրջանառու կապիտալ ու առեւտրային վարկեր ԳՓՄՁ-ներին, հատկապես՝ տնտեսության կրիտիկական ոլորտներում, այդ թվում՝ առողջապահություն, պարենի արտադրություն, փաթեթավորում, էլեկտրոնային առեւտուր եւ լոգիստիկա։
Այս տարի IFC-ի կողմից Evocabank-ին տրամադրված $15 միլիոն նոր վարկը կօգնի խթանել տնտեսական աճը եւ աշխատատեղերի ստեղծումը COVID-19-ի ձգձգվող ազդեցության պայմաններում»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:
Global Finance ամսագիրը հիմնադրվել է 1987 թվականին: Այն լույս է տեսնում ավելի քան 50,000 օրինակով եւ տարածվում 193 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ եւ ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում եւ ֆինանսական կազմակերպություններում ներդրումային եւ ռազմավարական որոշումների ընդունման համար: Global Finance-ի մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: