Ռուսաստանի համար դոլարով եւ եվրոյով հաշվարկներից հրաժարվելն արդեն անշրջելի գործընթաց է, կարծում է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։«Հաշվի առնելով առկա միտումը՝ արդեն միջնաժամկետ հեռանկարում մեր հիմնական արտաքին առեւտրային գործընկերները կլինեն Չինաստանը, ԵԱՏՄ երկրները, Թուրքիան, Հնդկաստանը, Մերձավոր եւ Միջին Արեւելքի, Լատինական Ամերիկան եւ Աֆրիկյան մայրցամաքի պետությունները։ Այս խմբի երկրների հետ ազգային արժույթների անցումը մեզ համար ամենակարեւոր առաջնահերթությունն է»,- Կոստինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:Նա հավելել է, որ Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների մի մասի սառեցումը վկայում է այն մասին, որ «ոչ մի պետություն չի կարող իրեն լիովին պաշտպանված զգալ դոլարակենտրոն համաշխարհային տնտեսության պայմաններում»։Միաժամանակ, Կոստինի կարծիքով, Ռուսաստանը պետք է համբերատար լինի եւ աստիճանաբար առաջ մղի ազգային արժույթներով հաշվարկների թեման բոլոր մակարդակներում գործընկերների հետ երկխոսության ընթացքում։ Tweet Դիտում՝ 11315