Նոյեմբերյան տոներին ավիատոմսերի ամրագրման կառուցվածքում արտասահմանյան ուղղությունների շարքում ռուսաստանցիների համար ամենապահանջվածն է Երեւանը: ՀՀ մայրաքաղաքին բաժին է հասել արտերկիր ավիատոմսերի բոլոր ամրագրումների 15,2%-ը։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրության արդյունքները։Տվյալ ցուցանիշով երկրորդ տեղում Ստամբուլն է (8,2%), երրորդում՝ Խուջանդը (5%), չորրորդում՝ Աստանան (4,6%), հինգերորդում՝ Բաքուն (4,2%)։Ամենապահանջված ուղղությունների տասնյակում են նաեւ Թել Ավիվը (4,1%), Բիշքեկը (4%), Բելգրադը (3,9%), Տաշքենտը (3,8%) եւ Օշը (3,7%):Փորձագետների տվյալներով՝ արտասահմանյան ուղղությունների մասնաբաժինը տարվա ընթացքում աճել է 2,2 անգամ եւ կազմել 25%: Ռուսաստանի տարածքով ներկայումս թռիչքներ են նախատեսվում 75%-ի դեպքում:Նոյեմբերի 4-ին Ռուսաստանում նշվում է Ազգային միասնության օրը, այս տարի այդ օրն ուրբաթ է։ Ազգային միասնության օրը նշվում է ամեն տարի 2005 թվականից սկսած եւ ոչ աշխատանքային օր է։ Tweet Դիտում՝ 9118