ՊԵԿ. Մաքսային բարեփոխումներ. պարզեցվել եւ թվայնացվել են մի շարք գործընթացներ

25.10.2022 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #մաքսային բարեփոխումներ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) վերջին շրջանում իրականացված մաքսային բարեփոխումների արդյունքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը, բարձրացվել է քաղաքացիներին եւ տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների որակը, արդիականացվել են համակարգային ենթակառուցվածքները։

ՊԵԿ-ից հայտնել են, որ մաքսային ծառայությունում իրականացված առանցքային բարեփոխումներից են․

•    սահմանային անցակետերի էտալոնային մոդելների ներդրման գործընթացը,

•    երրորդ եւ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ սահմանին ռենտգեն հսկողության ռիսկի պրոֆիլների վերանայումը,

•    մաքսային գործառնությունների բարելավումը,

•    նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը,

•    մաքսային արժեքի մեծության, մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխությունը։

Մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումների վերաբերյալ առավել մանրամասն՝ տեսանյութում։

Դիտում՝ 2238

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW