FATF-ի (Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խումբ) լիագումար նիստը, որն ավարտվել է հոկտեմբերի 21-ին Փարիզում, որոշում է կայացրել Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ սահմանափակումներ կիրառել, հաղորդում է Finmarket-ը։Մասնավորապես, Ռուսաստանին արգելվում է մասնակցել այս միջազգային կազմակերպության ընթացիկ եւ ապագա նախագծերին։ Տվյալ միջոցներն ընդլայնում են այս տարվա հունիսին կիրառված սահմանափակումները։Այն ժամանակ FATF-ը որոշել էր կտրուկ սահմանափակել ՌԴ-ի դերն ու ազդեցությունը խմբում։ Մասնավորապես, Ռուսաստանն այլեւս չի կարող իրականացնել առաջնորդության կամ խորհրդատվության հետ կապված որեւէ գործառույթ, ինչպես նաեւ մասնակցել ստանդարտների սահմանմանը, փորձագիտական գնահատականի (peer review) անցկացմանը, կառավարման եւ անդամակցության բնագավառում որոշումների կայացմանը:FATF-ը կհետեւի իրավիճակին եւ յուրաքանչյուր լիագումար նիստում կորոշի՝ կան արդյոք հիմքեր սահմանափակումները փոխելու կամ վերացնելու համար։FATF-ը (Financial Action Task Force) ստեղծվել է 1989 թվականի հուլիսին Փարիզում G7 երկրների ղեկավարների նախաձեռնությամբ։ Կազմակերպությունը հակազդում է փողերի լվացմանը, պայքարում ահաբեկչության ֆինանսավորման եւ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ։ Խմբի երկրներն իրականացնում են ազգային համակարգերի փոխադարձ գնահատումներ՝ այդ երեւույթների դեմ պայքարելու համար։ Tweet Դիտում՝ 6957