Փաշինյան․ ԵԱՏՄ-ում ստեղծվել է տարողունակ ընդհանուր շուկա

21.10.2022 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #ԵԱՏՄ #տարողունակ ընդհանուր շուկա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կայացման գործընթացում լուրջ հաջողություններ են գրանցվել, ստեղծվել է տարողունակ ընդհանուր շուկա, աճել են փոխադարձ առեւտրի ցուցանիշները։

Այդ մասին նա ասել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

«ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-օգոստոսին հասել է շուրջ $2,8 մլրդ-ի եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74%-ով։ Ընդ որում՝ Հայաստանից արտահանումն աճել է 2 անգամ, իսկ ներմուծումը` 58 %-ով»,- ասել է նա ու ավելացրել, որ արդյունաբերական ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր ոլորտներից է։

Նա նշել է, որ էներգետիկ ոլորտում ԵԱՏՄ ընդհանուր ճյուղային շուկաների ձեւավորումը դառնում է ոչ միայն ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր, այլեւ տնտեսական ինտեգրման ներուժի իրացման եւ արդյունաբերության ոլորտի լիարժեք զարգացման ռեսուրսային հարթակի անհրաժեշտ պայման։

«Մենք պատրաստ ենք Միության բոլոր անդամ պետությունների շահերի հաշվի առնման եւ փոխըմբռնման վրա հիմնված կառուցողական երկխոսության՝ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի որոշ դրույթների կարգավորման ուղղությամբ, որի իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ամբողջ ծավալով օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։

Հակառակ դեպքում, ԵԱՏՄ անդամ երկրները մինչեւ երկկողմ համաձայնագրերի ավարտը չեն կարողանա օգտագործել գազի ընդհանուր շուկայի ներուժը։ Սա շատ զգայուն թեմա է, եւ մեզ բոլորիս անհրաժեշտ է հասկանալ գնային հորիզոնի շրջանակը առնվազն միջնաժամկետ հեռանկարում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 5645
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW