Երեւանում բացվել է HENDERSON-ի առաջին խանութ-սրահը

20.10.2022 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#HENDERSON #RIO
Այսօր Երեւանի «ՌԻՈ» առեւտրի կենտրոնի առաջին հարկում բացվել է Հայաստանում HENDERSON-ի առաջին խանութ-սրահը:

Սա տղամարդկանց հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների՝ Ռուսաստանի Դաշնության խոշորագույն մանրածախ ցանց հանդիսացող HENDERSON նորաձեւության տան առաջին խանութն է ՌԴ սահմաններից դուրս:

Սրահում ներկայացված են տղամարդկանց հագուստ, կոշիկներ եւ աքսեսուարներ՝ միաժամանակ մի քանի ոճային ուղղություններով՝ Formal (դասական ոճ), Smart Casual (էլեգանտ ոճ), Casual (առօրյա ոճ), Active & Home wear (սպորտային ոճ եւ տանը կրելու հագուստ), ինչպես նաեւ  HENDERSON Smart Care կոսմետիկ միջոցներ եւ HENDERSON Pour Homme օծանելիք։


 
«ՌԻՈ» առեւտրի կենտրոնում գտնվող HENDERSON խանութ-սրահի բոլոր գնորդների համար գործելու է նաեւ հագուստը կազմվածքին համապատասխանեցնելու անվճար ծառայություն։ Պրոֆեսիոնալ դերձակը կհամապատասխանեցնի տաբատն ըստ հասակի, կկարճացնի վերնաշապիկի թեւերը կամ կկատարի այլ անհրաժեշտ շտկումներ՝ կազմվածքին կատարյալ համապատասխանեցնելու նպատակով:

Ս.թ. նոյեմբերին HENDERSON-ը նախատեսում է բացել ֆլագման ցուցասրահ Սայաթ-Նովա 8 հասցեում։

HENDERSON-ի` հայկական շուկա դուրս գալու նախօրեին Banks.amզրուցել էր ընկերության հիմնադիր եւ նախագահ Ռուբեն Հարությունյանի հետ։
Դիտում՝ 14350
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW